Logo

Սամվել Տեր-Սահակյանն անպարտելի էր Դուբայի մրցաշարում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:10 / 04.09.2022Շախմատ
null

Դուբայում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչներից առավել հաջող ելույթ ունեցավ գրոսմայտեր Սամվել Տեր-Սահակյանը՝ 9 մրցախաղերում վաստակած 6,5 միավորով 172 մասնակիցների մեջ զբաղեցնելով 13-րդ տեղը:

Սամվելը մրցաշարում մնաց անպարտելի՝ տանելով 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Նա ընդամենը մեկ միավորով հետ մնաց մրցաշարի հաղթող, հնդիկ գրոսմայստեր Չիթհամբարամ Արավինդից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արամ Հակոբյանը 6 միավորով գրավեց 15-րդ տեղը: Հայ գրոսմայստերը տարավ 5 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց նույնքան պարտություն:

Մրցաշարին մասնակցում էր նաև շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատարներից մեկը՝ ԱՄՆ-ը ներկայացնող փորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը: Նա 5,5 միավորով զբաղեցրեց 31-րդ տեղը: Հակոբյանի հաշվին գրանցվեց 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 2 պարտություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա