Logo

Տեր Շտեգենի 150-րդ «չոր» հանդիպումը «Բարսելոնայում»

11:58 / 13.03.2023ՍՊՈՐՏ
Մարկ-Անդրե տեր Շտեգեն

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը 150-րդ «չոր» հանդիպումն է անցկացրել կատալոնական ակումբում, հայտնում է Besoccer-ը:

Այս ցուցանիշով գերմանացին երրորդն է «Բարսելոնայի» պատմության մեջ: Ռեկորդակիրն իսպանացի Վիկտոր Վալդեսն է (237 խաղ), որին հաջորդում է նրա հայրենակից Անդոնի Սուբիսարետան (172 խաղ):

Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը 21 խաղում է անառիկ է պահել դարպասը, որից 19-ը՝ Լա լիգայում:

Հիշեցնենք, որ Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթել էր Բիլբաոյի «Աթլետիկին»: Կատալոնական գրանդը 65 միավորով Լա լիգայի առաջատարն է և 9 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»:

«Բարսելոնայի» ռեկորդները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա