Logo

Տեր Շտեգենը չի միանա Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի առաջիկա խաղերին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:38 / 04.05.2022ՍՊՈՐՏ
Տեր Շտեգեն

Ազգերի լիգայի առաջիկա խաղերին «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի միանա Գերմանիայի հավաքականին:

«Մարկը և ես շատ բաց ու մանրամասն խոսեցինք ազգային հավաքականում և «Բարսելոնայում» նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Մարկն աշխարհի լավագույն դարպասապահներից է, սակայն վերջին 2 տարվա ընթացքում չի կարողանում օգտագործել մրցաշրջանից հետո ունեցած ժամանակահատվածը՝ վնասվածքից ապաքինվելու համար:

Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ երկուսս էլ համաձայնեցինք, որ այս տարի մրցաշրջանի ավարտից հետո ժամանակահատվածը նա անցկացնի առանց հանդիպումների կամ մարզումների, որպեսզի լուծի իր վնասվածքի հարցը»,- հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի խոսքն է մեջբերում Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը:

«Ես միշտ հաճույք եմ ստանում ազգային հավաքականի կազմում լինելուց և ուրախանում ամեն անգամ, երբ զանգ եմ ստանում: Մյուս կողմից՝ 3 ինտենսիվ մրցաշրջան առանց իրական ամառային դադարի... Ես ուրախ եմ, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կիսում է իմ կարծիքը, որ ինձ ընդմիջում է պետք»,- ասել է «Բարսայի» դարպասապահը:

Հունիսին Գերմանիայի հավաքականն Ազգերի լիգայում կանցկացնի 4 հանդիպում՝ 2 անգամ մրցելով Իտալիայի հետ (հունիսի 4 և 14), 1-ական անգամ՝ Անգլիայի (հունիսի 7) և Հունգարիայի (հունիսի 11) հավաքականների հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա