Logo

Տերին ասել է, թե որն է իր գլխավոր երազանքը ֆուտբոլում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:56 / 04.04.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Տերին հայտնել է, որ իր գլխավոր երազանքը ֆուտբոլում «ազնվականների» ղեկը ստանձնելն է:

«Երազում եմ գլխավորել «Չելսին». հիմա այդ մասին խոսելը ծիծաղելի է, սակայն նպատակասլաց մարդ եմ և հույս ունեմ՝ որոշ ժամանակ անց դա տեղի կունենա: Համբերատար եմ և կարող եմ ասել, որ «Չելսի» վերադարձն անհավանական էմոցիաներ պարգևեց ինձ»,- անգլիացու խոսքը փոխանցում է Goal-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 41-ամյա Տերին վերադարձել է լոնդոնյան ակումբ և զբաղեցրել մարզիչ-խորհրդատուի պաշտոն: Նա պետք է աշխատի «Չելսիի» ակադեմիայի ֆուտբոլիստների և մարզիչների հետ:

Նշենք նաև, որ Ջոնն «ազնվականների» սան է և ակումբի գույները պաշտպանել է 1998-2017 թվականներին:

Հավելենք, որ 41-ամյա մասնագետն 2018-2021 թվականներին գլխավորել է «Ասթոն Վիլան»:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա