Logo

4 թեկնածու. «Բարսելոնան» պատրաստվում է մրցակցություն ապահովել Տեր Շտեգենի համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:24 / 12.02.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայում» մտադիր են ուժեղացնել մրցակցությունը դարպասապահի դիրքում:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Չավիի թիմում առաջին համարը շարունակելու է մնալ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, սակայն  «կապտանռնագույնները» ցանկանում են ևս մեկ բարձրակարգ դարպասապահ հրավիրել:

Նշվում է, որ կատալոնական ակումբի թիրախում 4 հիմնական թեկնածու կա. Յասին Բունուն («Սևիլիա»), Իլան Մելյեն («Լիդս»), Մաարտեն Վանդեվորդը («Գենկ»), Ալբան Լաֆոնը («Նանտ») և Բարտոլոմեյ Դրոնգովսկին («Ֆիորենտինա»): Բոլորը, բացի վերջինից, իրենց թիմերում համարվում են հիմնական դարպասապահ:
 
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Տեր Շտեգենն անցկացրել է 28 հանդիպում, որոնցում է բաց է թողել 37 գնդակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա