Logo

Տեր Շտեգենի դիրքորոշումն իր և Դոնարումայի փոխանակման հնարավոր գործարքի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:47 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Ter Shtigen

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը դեմ է իր և Ջանլուիջի Դոնարումայի փոխանակման գործարքին՝ հաղորդում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր այս գործարքը ներառված չէ 29-ամյա գերմանացու ծրագրերում։ Տեր Շտեգենը ցանկանում է մնալ «Բարսելոնայում», սակայն տրանսֆերային շուկայում շարունակելու է հետևել կատալոնացիների գործողություններին։

Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում 27 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և բաց թողել 35 գոլ: 8 խաղում անառիկ է պահել սեփական դարպասը։ Տեր Շտեգենի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա