Logo

Tesla-ն թողարկել է Cyberquad երեխաների համար

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 03.12.2021Լրահոս
tesla cyberquad for kids - Tesla-ն թողարկել է Cyberquad երեխաների համար

Տեսլա մանկական էլեկտրական ATV արդեն վաճառքում է և նախատեսված է 8 տարեկան երեխաների համար։

Cyberquad-ը կշռում է 55 կգ, իսկ ծանրաբեռնվածությունը սահմանափակվում է 68 կգ-ով: Էլեկտրական ATV-ն ունակ է մինչև 16 կմ/ժ արագություն զարգացնել։ Մարտկոցի ամբողջական լիցքավորումը տևում է 25 կմ, մարտկոցի լիցքավորեման համար կպահանջվի մինչև 5 ժամ։

«Պատրաստվեք ցանկացած արկածախնդրության ամբողջությամբ էլեկտրական մանկական Cyberquad-ի հետ: Ոգեշնչված մեր խորհրդանշական Cybertruck դիզայնով, այս քառանիվ ATV-ն ունի ամբողջովին պողպատե շրջանակ, լիցքավորված նստատեղ և հետևի սկավառակի արգելակ ու LED շերտեր», – ասվում է ATV-ի նկարագրության մեջ:

«Cyberquad for Kids»-ը Tesla-ի պաշտոնական կայքում առաջարկվում է 1.900 դոլարով։ Մանկական ATV-ն կառաքվի առաջիկա 2-4 շաբաթվա ընթացքում:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա