Logo

Tesla-ն կկառուցի լիցքավորման կայան՝ տանիքին կինոթատրոնով և ռեստորանով

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:44 / 27.05.2022Լրահոս
Tesla

Tesla ընկերությունը պատրաստվում է կառուցել իր ցանցում առաջին լիցքավորման կայանը, որը կմիավորի կինոթատրոն, ռեստորան, բար և էլեկտրական մեքենաները լիցքավորելու սարքեր։

Երկհարկանի շենքը կկառուցվի Հոլիվուդում՝ Սանտա Մոնիկա բուլվարում։ Դրա ավտոկայանատեղիում 34 մեքենա կկարողանա լիցքավորվել միաժամանակ, իսկ այդ ընթացքում մեքենաների տերերը կկարողանան ֆիլմ դիտել կամ սնվել: Մատուցողներն ուտելիք կմատուցեն նաև մեքենաներում սպասող այցելուներին:

Լիցքավորման կայանի առաջին հարկում կլինի խոհանոց, սեղաններ և աթոռներ՝ նաև բաց երկնքի տակ։

Ավտոկայանատեղին կունենա 29 արագ լիցքավորման Supercharger կայան և ևս 5 սովորական կայան:

Tesla 1

Ռեստորանը, որը կարող է միաժամանակ սպասարկել 218 մարդու, կաշխատի շուրջօրյա, իսկ կինոթատրոնը՝ առավոտյան 7-ից երեկոյան 11-ը։

Երկրորդ հարկում կտեղադրվեն սեղաններ, բար վաճառասեղան, 2 շարք աթոռներ, ինչպես կինոդահլիճում։ Նախատեսվում է ցուցադրել միայն մոտ կես ժամ տևողությամբ կարճամետրաժ ֆիլմեր:

Tesla 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա