Logo

Տեխնոլոգիական 6 կարևորագույն իրադարձություն շաբաթվա ընթացքում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
13:47 / 16.05.2022Լրահոս
տեխնոլոգիական նորություններ

VNews-ը ներկայացնում է անցյալ շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները գաջեթների, գիտության և տեխնոլոգիաների աշխարհում։


Թողարկվեց Roborock T8 Plus հզոր ինքնամաքրվող ռոբոտ փոշեկուլը

Roborock T8 Plus


Սա մարտին թողարկված սովորական T8-ի բարելավված տարբերակն է: Ներառում է հատուկ խոզանակ ոլորված մազերի դեմ:


Դարաշրջանն ավարտվեց. Apple-ը դադարեցրեց iPod-ի արտադրությունը

Apple-Ipod


Apple-ը պաշտոնապես հրաժեշտ տվեց iPod նվագարկիչների շարքին։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ երաժշտությունը միշտ եղել է ապրանքանիշի տեխնիկայի կարևոր մասը, սակայն այժմ այն լսելու հնարավորությունն արդեն ինտեգրվել է բոլոր գաջեթներում՝ iPhone-ից և Apple Watch-ից մինչև iPad և Mac։ Նաև ակնարկվում է, որ ժամանակակից աշխարհում iPod-ն այլևս տեղ չունի։

Sony-ն ներկայացրեց Xperia 1 IV առաջատար սմարթֆոնը՝ խոշորացնող հեղափոխական գործառույթով

Spny Xperia 1

Sony-ն առցանց շնորհանդես է անցկացրել, որի ընթացքում ցուցադրել է երկու նոր սմարթֆոն՝ Xperia 1 և չորրորդ սերնդի Xperia 10 ։

Google-ն անցկացրեց Pixel-ի լայնածավալ շնորհանդես

Google-Pixel

Միջոցառման ժամանակ հայտարարվել է միջին բյուջետային Pixel 6a և Pixel Buds Pro TWS ականջակալների մասին, ինչպես նաև ցուցադրվել Pixel 7-ը և ապրանքանիշի առաջին խելացի ժամացույցը:

App Store-ը դադարեցրեց վճարումների ընդունումը MegaFon և Yota բջջային հաշիվներից

MegaFon -Yota

Մայիսի 12-ին Apple-ի արտադրանքի ռուս օգտատերերը սոցիալական ցանցերում սկսեցին բողոքել, որ App Store-ում հեռախոսի հաշվից վճարումները չեն կատարվում։ Apple-ի տեխնիկական աջակցությունը Lifehacker-ին հաստատեց, որ MegaFon և Yota օպերատորների հաշիվներն այլևս չեն կարող օգտագործվել վճարումների համար։

Sony-ն ներկայացրեց WH-1000XM5 ականջակալները

WH-1000XM5

Sony-ն ցուցադրեց WH-1000XM5 ականջակալները՝ հայտնի WH-1000XM4-ի ժառանգներին։ Ընկերությունը պնդում է, որ նորույթն առաջարկում է շուկայում աղմուկի լավագույն նվազեցումը և ձայնի լավագույն որակը։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա