Logo

Տղաներից 3-ը «կրակեցին» հավաքականին միանալուց առաջ (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.09.2019Հայկական ֆուտբոլ
IMG 4576 1 - Տղաներից 3-ը «կրակեցին» հավաքականին միանալուց առաջ (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:28

-

-

Արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներն իրենց ակումբներում վերջին օրերի ընթացքում մասնակցել են պաշտոնական հանդիպումների: VNews.am-ն անդրադառնում է գրանցված արդյունքներին և մեր հայրենակիցների ստացած խաղաժամանակին:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր․ «Արսենալ» 2-2 «Տոտենհեմ»․ Հենրիխ Մխիթարյանը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 67-րդ րոպեին: 30-ամյա կիսապաշտպանը մասնակցել է լոնդոնյան թիմի՝ առաջնությունում անցկացրած 4 հանդիպումից 3-ին՝ մեկնարկային կազմում լինելով 1 անգամ (ամբողջական խաղ չի անցկացրել), 2 անգամ մտնելով փոխարինման: «Արսենալը» 4 խաղում վաստակել է 7 միավոր, իսկ Մխիթարյանը, ինչպես հայտնի է, վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ռոմա»:

Գերմանիայի 4-րդ Բունդեսլիգա, Հարավարևմտյան գոտի, 7-րդ տուր․ «Հոֆենհայմ-2» 3-1 «Էլվերշբերգ»․ Սարգիս Ադամյանը 16-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 26-ամյա հարձակվողը «Հոֆենհայմի» առաջին թիմում առայժմ հայտավորվել է 1-ին Բունդեսլիգայի ընդամենը 1 խաղի: Ինչ վերաբերում է «Հոֆենհայմ-2»-ին, ապա այս թիմը Հարավարևմտյան գոտու մրցաշարում 18 թիմի պայքարում զբաղեցնում է 8-րդ տեղը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր․ «Կայսար» 1-3 «Ակտոբե»․ «Կայսարից» Տիգրան Բարսեղյանը 85-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Նա, մասնակցելով ամբողջ հանդիպմանը, 42-րդ րոպեին էլ ստացել է դեղին քարտ: «Ակտոբեի» կազմում վնասվածքի պատճառով բացակայել է Մարկոս Պիզելին: 25-ամյա Բարսեղյանը ընթացիկ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 24 անգամ՝ բոլոր դեպքերում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 20 ամբողջական մրցավեճ), դառնալով 11 գոլի հեղինակ: «Կայսարը» 12 թիմի պայքարում 6-րդ տեղում է, իսկ «Ակտոբեն», որն առաջնությունը սկսել է -12 միավորով, եզրափակում է աղյուսակը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր․ «Ժետիսու» 0-1 «Օրդաբասի»․ Կամո Հովհաննիսյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 63-րդ րոպեին: 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է առաջնության 24 հանդիպման՝ 22 դեպքում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 17 ամբողջական խաղ), 2 անգամ մտնելով փոխարինման, դառնալով 5 գոլի հեղինակ: «Ժետիսուն» եզրափակում է լավագույն հնգյակը՝ մոտակա հետապնդող «Կայսարին» գերազանցելով 4 միավորով:

Կիպրոսի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր․ ԱԵԼ 2-0 «Էնոսիս Պարալիմնի»․ ԱԵԼ-ից Գևորգ Ղազարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 85-րդ րոպեին, իսկ «Էնոսիս Պարալիմնիից» Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: 31-ամյա Ղազարյանը նախորդ տուրում ամբողջական հանդիպում էր անցկացրել, ինչպես և 28-ամյա Համբարձումյանը, որը դարձել էր նաև գոլային փոխանցման հեղինակ: ԱԵԼ-ն առաջնության 2 մրցավեճից հետո ունի 4 միավոր, իսկ «Էնոսիս Պարալիմնին» միավոր դեռ չի վաստակել:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր․ «Ռուբին» 0-3 «Սոչի»Ալեքսանդր Կարապետյանն ավելացված ժամանակի 3-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ ամրապնդելով իր թիմի առավելությունը: Նա եղել է պահեստայինների թվում ու փոխարինման մտել 78-րդ րոպեին: Սա 31-ամյա հարձակվողի առաջին գոլն էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, որտեղ մասնակցել է առաջնության 8 խաղից 7-ին՝ բոլոր դեպքերում էլ դուրս գալով փոխարինման: «Սոչին» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 14-րդ տեղը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր․ «Ուրալ» 2-4 «Կրասնոդար»․ Վարազդատ Հարոյանը խաղին մասնակցել է սկզբից մինչև վերջ: 27-ամյա պաշտպանն առաջնության բոլոր հանդիպումներում եղել է «Ուրալի» մեկնարկային կազմում (7 դեպքում ամբողջական խաղ է անցկացրել): Եկատերինբուրգը ներկայացնող թիմը 8-10-րդ հորիզոնականներն է բաժանում «Ռուբինի» և «Ուֆայի» հետ:

Շվեդիայի Բարձրագույն խումբ, 22-րդ տուր․ «Սունդսվալ» 0-2 «Գյոթեբորգ»Անդրե Չալըշըրն անցկացրել է ամբողջական հանդիպում: 29-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Գյոթեբորգի»՝ ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 մրցավեճից 21-ին՝ մշտապես լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 17 ամբողջական խաղ), խփելով 2 գոլ, կատարելով 1 արդյունավետ փոխանցում։ «Գյոթեբորգը» 16 թիմի պայքարում 5-6-րդ տեղերն է կիսում «Համարբյուի» հետ:

Դանիայի Սուպերլիգա, 8-րդ տուր․ «Նորդշելանդ» 2-1 «Հոբրո»Էդգար Բաբայանն ամբողջական խաղ է անցկացրել: 23-ամյա կիսապաշտպանը սկզբից մինչև վերջ մասնակցել է ընթացիկ առաջնության 8 հանդիպումներին՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: «Հոբրոն» 14 թիմի պայքարում 11-12-րդ հորիզոնականներն է բաժանում «Ռանդերսի» հետ:

69225377 2404439622987804 150462806141960192 o 960x640 - Տղաներից 3-ը «կրակեցին» հավաքականին միանալուց առաջ (տեսանյութ)

Բելառուսի Բարձրագույն խումբ, 20-րդ տուր․ «Գորոդեյա» 3-2 «Դնյապրո»Արսեն Բեգլարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 26-ամյա դարպասապահն ասպարեզ է դուրս եկել առաջնության 19 մրցավեճից 9-ում, որից 4-ը՝ մրցաշարում «Դնյապրոյի» վերջին 4 խաղում: «Դնյապրոն» զբաղեցնում է նախավերջին՝ 15-րդ հորիզոնականը:

Բուլղարիայի Բարձրագույն խումբ, 8-րդ տուր․ «Սլավիա Սոֆիա» 2-3 «Արդա»Ռումյան Հովսեփյանը բացակայել է իր թիմի հայտացուցակից, քանի որ առաջնության նախորդ մրցավեճում կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից: 27-ամյա կիսապաշտպանն «Արդայի» մեկնարկային կազմում էր եղել առաջնության նախորդ բոլոր 7 հանդիպումներում (անցկացրել է 3 ամբողջական մրցավեճ), խփել 1 գոլ: «Արդան» 14 թիմի պայքարում 5-6-րդ տեղերն է կիսում «Բերոեի» հետ:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 11-րդ տուր․ «Տեքստիլչիկ» 1-4 «Ֆակել»Ռուսլան Կորյանը 49-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 57-րդ րոպեին: Սա Կորյանի առաջին գոլն էր «Ֆակելի» կազմում: 31-ամյա հարձակվողն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 6 խաղի՝ 3 անգամ լինելով մեկնարկային կազմում (չի անցկացրել ամբողջական հանդիպում), 3 դեպքում էլ մտնելով փոխարինման: «Ֆակելը» 20 թիմի պայքարում 16-18-րդ տեղերն է բաժանում «Կրասնոդար-2»-ի ու «Մորդովիայի» հետ:

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 11-րդ տուր․ «Ենիսեյ» 1-3 «Չայկա»․ Արթուր Սարկիսովը ընդգրկված է եղել հիմնական կազմում ու փոխարինվել 77-րդ րոպեին: 32-ամյա հարձակվողն այս առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման՝ 8 դեպքում լինելով մեկնարկային կազմում (չի անցկացրել ամբողջական խաղ), 1 անգամ մտնելով փոխարինման: Նա դեռ չի բացել գոլերի հաշիվը: «Ենիսեյը» եզրափակում է աղյուսակը՝ գրավելով 20-րդ տեղը:

Ռուսաստանի գավաթի խաղարկություն, 1/32 եզրափակիչ․ «Տյումեն» 0-1 «Ենիսեյ»Արթուր Սարկիսովը եղել է պահեստայինների թվում և փոխարինման մտել 71-րդ րոպեին: «Ենիսեյը» պայքարը կշարունակի մրցաշարի 1/16 եզրափակիչ փուլում:

Արգենտինայի Սուպերլիգա, 5-րդ տուր․ «Նյուելզ Օլդ Բոյս» 4-1 «Ատլետիկո Հուրական»Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հայտավորված է եղել պահեստայինների նստարանին ու փոխարինման մտել 56-րդ րոպեին: 23-ամյա հարձակվողը մասնակցել է առաջնության բոլոր հանդիպումներին՝ 3 խաղում լինելով մեկնարկային կազմում (չի անցկացրել ամբողջական մրցավեճ), 2 անգամ մտնելով փոխարինման, խփելով 1 գոլ: «Ատլետիկո Հուրականը» 5 խաղից հետո իր ակտիվում է գրանցել նույնքան միավոր:

69358297 2986309881440688 6311042343654916096 o 960x639 - Տղաներից 3-ը «կրակեցին» հավաքականին միանալուց առաջ (տեսանյութ)

Սլովակիայի Սուպերլիգա, 7-րդ տուր․ «Սպարտակ Տռնավա» 2-1 «Զեմպլին Միխալովցե»Արմեն Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների նստարանին: 19-ամյա հարձակվողն առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման՝ բոլոր դեպքերում էլ դուրս գալով փոխարինման: «Զեմպլին Միխալովցեն» 12 թիմի պայքարում 9-10-րդ տեղերն է կիսում «Ռուժոմբերոկի» հետ:

Սլովակիայի 2-րդ դիվիզիոն, 7-րդ տուր․ «Ժիլինա-2» 3-1 «Սամորին»․ Վահան Բիչախչյանը բացակայել է իր թիմի հայտացուցակից: 20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը մասնակցել է առաջնության 7 հանդիպումից 6-ին՝ 5 դեպքում լինելով հիմնական կազմում (անցկացրել է 3 ամբողջական մրցավեճ), 1-ում մտնելով փոխարինման, դառնալով 2 գոլի հեղինակ: «Ժիլինա-2»-ը 16 թիմի պայքարում 6-7-րդ հորիզոնականներն է բաժանում «Ռուժոմբերոկ-2»-ի հետ:

Լեհաստանի 1-ին դիվիզիոն (հզորությամբ 2-րդ առաջնություն), 7-րդ տուր․ «Խոյնիչանկա» 1-1 «Տիչի»․ Աղվան Պապիկյանը մասնակցել է ամբողջ խաղին: 25-ամյա ֆուտբոլիստն ասպարեզ է դուրս եկել մրցաշարի 7 մրցավեճից 6-ում՝ 5 դեպքում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 2 ամբողջական հանդիպում), 1 անգամ մտնելով փոխարինման, խփելով 1 գոլ: «Խոյնիչանկան» 18 թիմի պայքարում ընթանում է 16-րդ հորիզոնականով:

67636975 2468182529899547 6933825134289485824 n - Տղաներից 3-ը «կրակեցին» հավաքականին միանալուց առաջ (տեսանյութ)

Արգենտինայի Պրիմերա Նասիոնալ (հզորությամբ 2-րդ առաջնություն), 3-րդ տուր․ «Գիլյերմո Բրաուն» 0-1 «Տեմպերլեյ»Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին: 33-ամյա հարձակվողն առանց փոխարինման հանդես է եկել առաջնության բոլոր 3 հանդիպումներում: «Տեմպերլեյը» 3 խաղում վաստակել է 4 միավոր:

Կոլումբիայի Պրիմերա Բ (հզորությամբ 2-րդ առաջնություն), Կլաուսուրա, 8-րդ տուր․ «Լեոնես» 1-0 «Բոյակա Չիկո»Ժոաո Ժորդի Մոնրո Արարատն անցկացրել է ամբողջական մրցավեճ: 23-ամյա պաշտպանն այս առաջնությունում, հաշվի առնելով նաև Ապերտուրան, խաղադաշտ է դուրս եկել 23 անգամ՝ բոլոր դեպքերում էլ լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 20 ամբողջական խաղ), խփելով 1 գոլ: «Բոյակա Չիկոն» 16 թիմի պայքարում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 20-րդ տուր․ «Զիմբրու» 0-1 «Սֆինտուլ Գեորգե»Գարեգին Կիրակոսյանը եղել է մեկնարկային կազմում ու փոխարինվել 57-րդ րոպեին: 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է այս առաջնության 16 հանդիպման՝ 11 խաղում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 7 ամբողջական մրցավեճ), 5 անգամ մտնելով փոխարինման, խփելով 2 գոլ: «Սֆինտուլ Գեորգեն» 8 թիմի պայքարում գրավում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Շերիֆին» զիջելով 14 միավորով:

60042629 2242342479147591 6102476889220186112 o 960x641 - Տղաներից 3-ը «կրակեցին» հավաքականին միանալուց առաջ (տեսանյութ)

Շոտլանդիայի Բարձրագույն խումբ, 4-րդ տուր․ «Լիվինգստոն» 2-1 «Սենտ-Միրեն»Օհան Ջորկաեֆը կրկին մնացել է պահեստայինների նստարանին: 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է առայժմ ընդամենը 1 մրցավեճի՝ փոխարինման մտնելով «Հիբերնիանի» հետ 1-ին տուրի հանդիպմանը: «Սենտ-Միրենը» 4 խաղում վաստակել է 3 միավոր:

Ֆրանսիայի Լիգա-2 (հզորությամբ 2-րդ առաջնություն), 6-րդ տուր․ «Օսեր» 3-1 «Այաչո»Գաել Անդոնյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից և բացակայել է իր թիմի հայտացուցակից: 24-ամյա պաշտպանն առաջնությունում դեռ դուրս չի եկել խաղադաշտ, ընդամենը 1 անգամ է հայտավորված եղել մրցավեճի: «Այաչոն» 6 հանդիպումից հետո իր ակտիվում է գրանցել 10 միավոր:

Խորվաթիայի 1-ին դիվիզիոն, 3-րդ տուր․ «Կուստոսիա» 0-2 «Ռուդեշ»Դավիթ Արշակյանը մնացել է պահեստայինների նստարանին: 25-ամյա հարձակվողն առաջին անգամ էր մրցավեճի հայտավորվել նոր թիմի կազմում: «Ռուդեշը» 3 հանդիպումներում հավաքել է 6 միավոր:

FS jO QhvY - Տղաներից 3-ը «կրակեցին» հավաքականին միանալուց առաջ (տեսանյութ)

Ֆինլանդիայի Բարձրագույն խումբ, 22-րդ տուր․ «Վասան Պալոսեուրա» (ՎՊՍ) 3-2 «Հելսինգֆորս» (ՀԻՖԿ)․ Վալերի Ոսկոնյանը մնացել է պահեստայինների նստարանին:  25-ամյա դարպասապահը, որը վերջերս է միացել այս ակումբին, առաջնությունում մասնակցել է 2 հանդիպման։ «Վասան Պալոսեուրան» զբաղեցնում է վերջին՝ 12-րդ տեղը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր․ «Ախմատ Գրոզնի» 1-1 «Տամբով»Իշխան Գելոյանը կրկին բացակայել է վնասվածքի պատճառով։ Նա ընթացիկ առաջնությունում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը 15-16-րդ տեղերն է բաժանում «Օրենբուրգի» հետ:

Բելառուսի Բարձրագույն խումբ, 20-րդ տուր․ «Էներգետիկ-ԲԳՈՒ» 1-2 «Շախտյոր»․ Հայկ Մուսախանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 21-ամյա կիսապաշտպանն ասպարեզ է դուրս եկել այս առաջնության 15 խաղում՝ 5 անգամ լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 3 ամբողջական մրցավեճ), 10 անգամ մտնելով փոխարինման, խփելով 3 գոլ: «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ն 13-14-րդ տեղերն է բաժանում «Գոմելի» հետ:

dLvQ5SVbAYk 960x640 - Տղաներից 3-ը «կրակեցին» հավաքականին միանալուց առաջ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր․ «Լոկոմոտիվ» 1-2 «Ռոստով»Խորեն Բայրամյանը հայտավորված է եղել պահեստայինների թվում ու փոխարինման մտել 60-րդ րոպեին: 27-ամյա կիսապաշտպանն առաջնության 8 մրցավեճից մասնակցել է 6-ին՝ 5 դեպքում լինելով մեկնարկային կազմում (ամբողջական հանդիպում չի անցկացրել), 1 անգամ դուրս գալով փոխարինման, դառնալով 1-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: «Ռոստովը» 1-3-րդ հորիզոնականներն է կիսում «Կրասնոդարի» և «Զենիթի» հետ:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր․ «Արսենալ Տուլա» 1-2 ԲԿՄԱՆաիր Տիկնիզյանը մնացել է պահեստայինների նստարանին: 20-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցավեճում նորամուտն էր նշել մոսկովյան ակումբում Պրեմիեր լիգայի շրջանակում՝ փոխարինման մտնելով «Ախմատի» հետ խաղի 89-րդ րոպեին: ԲԿՄԱ-ն եզրափակում է աղյուսակի լավագույն քառյակը։

Ռուսաստանի Ազգային լիգա (հզորությամբ 2-րդ առաջնություն), 11-րդ տուր․ «Խիմկի» 1-0 «Սպարտակ Մոսկվա-2»․ Արշակ Կորյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում և փոխարինվել 54-րդ րոպեին: 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է առաջնության 10 խաղի՝ 6 դեպքում լինելով մեկնարկային կազմում (անցկացրել է 1 ամբողջական հանդիպում), 4 անգամ մտնելով փոխարինման, իր հաշվին գրանցելով 2-ական գոլ ու արդյունավետ փոխանցում: Անդրեյ Տալալաևի գլխավորած «Խիմկին» 2-րդ հորիզոնականում է և առաջատար «Տորպեդո Մոսկվայից» հետ է մնում ընդամենը 1 միավորով:

si55M08jtCs 960x768 - Տղաներից 3-ը «կրակեցին» հավաքականին միանալուց առաջ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնություն, 4-րդ տուր․ «Նանտ» 1-0 «Մոնպելյե»Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 4 խաղում վաստակել է նույնքան միավոր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա