Logo

Թագուհուն՝ Եղիսաբեթ II-ին փորձել են սպանել

Հեղինակ
tigran5
00:00 / 28.12.2021ՍՊՈՐՏ
Եղիսաբեթ II-ին փորձել են սպանել

Թագուհու սպանությամբ տղամարդը ցանկացել է վրեժ լուծել 1919 թվականին Հնդկաստանում բրիտանական գաղութատիրական ուժերի կողմից կազմակերպված Ամրիտսարի կոտորածի համար: Սաութհեմփթոնից 19-ամյա երիտասարդը, որը զինված է եղել, սպառնացել է սպանել թագուհի Եղիսաբեթ II-ին՝ վրեժ լուծելու համար. հաղորդում է The Sun-ը:

Կասկածյալը Snapchat-ում տեսանյութ է հրապարակել՝ սպառնալով թագուհուն դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ ձերբակալությունից 24 րոպե առաջ: «Սա վրեժ է նրանց համար, ովքեր զոհվել են 1919 թվականին Ջալիանվալա Բաղի ջարդերի ժամանակ: Վրեժ է նրանց համար, ովքեր սպանվել, նվաստացվել կամ խտրականության են ենթարկվել իրենց ռասայի պատճառով: Ես հնդիկ սիկհ եմ: Իմ անունը Ջասվանտ Սինգ Չիլի է», – ասել է տղամարդը: Տեսանյութում նա նշել է, որ հազիվ թե ողջ մնար թագուհու վրա հարձակումից հետո:

Կադրում Չիլին հայտնվում է Դարթ Մալգուսի սպիտակ դիմակով՝ «Աստղային պատերազմներ» ֆրանշիզայի հերոս Սիթ Լորդը՝ Ուժի մութ կողմի կողմնակիցները և Ջեդիների հակառակորդները, ովքեր պաշտպանում են Գալակտիկական Հանրապետությունը: Տեսանյութը հրապարակվել է, երբ տղամարդը գտնվում էր թագուհու նստավայրից 500 մետր հեռավորության վրա:

Չայլային ձերբակալել են այն բանից հետո, երբ նա բարձրացել է պարիսպը՝ օգտագործելով պարանով սանդուղք: Նա կասկածվում է արգելված տարածք մուտք գործելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: «Նա գտբնվում է հոգեբուժական հաստատությունում և բժիշկների հսկողության տակ է»,- հայտնել են ոստիկանությունից:

Տղամարդուն ձերբակալելու պահին Եղիսաբեթ II-ը նախաճաշում էր: Նա և թագավորական ընտանիքի մյուս անդամները տեղեկացվել են դեպքի մասին:

Ամրիտսարի կոտորածը կամ Ջալիանվալա Բաղի կոտորածը տեղի է ունեցել 1919 թվականի ապրիլի 13-ին: Բրիտանական կայսրության գաղութային զորքերը գնդակահարեցին խաղաղ բնակիչների ցույցը հնդկական Արմիտսար քաղաքում: Ըստ բրիտանացի պատմաբանների՝ այդ օրը զոհվել է 379 մարդ, վիրավորվել՝ 1100-ը: Մեծ Բրիտանիան հրաժարվում է պաշտոնապես ներողություն խնդրել տեղի ունեցածի համար:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա