Logo

Թե ինչպես Ակսել Բակունցը Լորի դպրոցի համար զանգ պատվիրեց

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 21.12.2020Մարդիկ
.jpg - Թե ինչպես Ակսել Բակունցը Լորի դպրոցի համար զանգ պատվիրեց

 

1915-ին Շուշիի «Փայլակ» թերթում Գորիսի քաղաքագլխի եւ կառավարիչների դեմ տպագրած ֆելիետոնի պատճառով Բակունցին ձերբակալում են: 34-րդ օրը նրան ազատում են կալանավայրից` այն պայմանով, որ ուսուցչության մեկնի հեռավոր Լոր գյուղը:

Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 16-ամյա սան Բակունցը Գորիս քաղաքից գնում է Լոր` ուսուցչություն անելու: Այդ առիթով Համո Սահյանը, ով Լոր գյուղի ծնունդ է, գրել է.

 

«Բակունցի գյուղ գալով Լորի սարերում մի նոր արև բարձրացավ»:

Ահա, թե ինչպես էր արև բերում Բակունցը։

Դպրոցը զանգ չուներ: Բակունցը, սակայն, չէր պատրաստվում ձեռքերը ծալած նստել: Նրա պատվերով Բաքվի լորահայ համայնքը ձուլել է տալիս և գյուղ ուղարկում զանգը, որը գյուղ է հասցնում քահանա Տեր-Հովհաննեսը: Զանգը ղողանջում է մինչեւ 1931 թվականի երկրաշարժը: Աղետը խլացնում է դրա ձայնը. երկրաշարժի ժամանակ այն ընկնում է սալահատակված պատշգամբում և խոշոր ճաք տալիս, ուստի դուրս է գալիս գործածությունից: Լորի դպրոցի շենքը, սակայն, մնում է կանգուն Ձիթհանի բարձունքում` գյուղի գերեզմանի աջ մասում: Իսկ նախասրահում այժմ էլ պահպանվում է մետաղյա այն օղը, որից ժամանակին կախվել է դպրոցի զանգը:

Զանգը պահվում է Սիսիանի Ն.Ադոնցի անվան պատմության թանգարանում՝ որպես դպրոցի, ղողանջի ու լույսի խորհուրդ, այն լույսի, որն իր հետ Լորաձորի հովիտ բերեց Ակսել Բակունցը:

2011 18 300x211 1 - Թե ինչպես Ակսել Բակունցը Լորի դպրոցի համար զանգ պատվիրեց

 

աղբյուր՝ 

Ծովինար Պետրոսյան, Սիսիանի պատմության 
թանգարան. կայացման տարիներ, Ե., 2012:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա