Logo

Թե ինչպես Պիկասոն ավելի քան 3000 կերամիկական գործեր ստեղծեց

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 20.04.2021Արվեստանոց
pablo picasso artwork large 63095 jpg 1325544448 - Թե ինչպես Պիկասոն ավելի քան 3000 կերամիկական գործեր ստեղծեց

1946-ի հուլիսի 21-ին Պիկասոն ներկա է գտնվել կերամիկայի ամենամյա ցուցահանդեսին Ֆրանսիայի փոքրիկ Վալորիս քաղաքում: Նա անթաքույց հետաքրքրվածությամբ նայում էր աշխատանքներին, զրուցում կերամիկայի արվեստագետների հետ, իսկ երեկոյի ավարտին նրա ձեռքերին կավի հաստ շերտ էր գոյացել: Նրան հատկապես հետաքրքրել էին Մադուրա արվեստանոցի աշխատանքները:

0ea9489370a83b116143b46e399e3f38 - Թե ինչպես Պիկասոն ավելի քան 3000 կերամիկական գործեր ստեղծեց

Մադուրայի կերամիկայի տաղավարի մոտ նա հանդիպեց աշխատանքների հեղինակներին՝ Սյուզաննա և Ժորժ Ռամիին: Նրանք էլ Պիկասոյին հրավիրեցին իրենց արվեստանոց:

244 - Թե ինչպես Պիկասոն ավելի քան 3000 կերամիկական գործեր ստեղծեց
Պիկասոն Մադուրա արվեստանոցում

Հենց այդ օրը նկարիչը փորձեց աշխատել իր համար նոր նյութի հետ և պատրաստեց մի քանի ֆիգուր: Միայն մեկ տարի անց՝ 1947-ին, նա կարողացավ վերադառնալ արհեստանոց և փորձեց գտնել իր պատրաստած ֆիգուրները: Ի ուրախություն նրան՝ բոլորը պահպանվել էին գերազանց վիճակում: Հենց այդ ժամանակվանից էլ մեծ նկարիչը ընկերացավ կերամիկայի հետ: Սյուզան Ռամին սովորեցրեց Պիկասոյին աշխատել:

322e1204b24b3907617371043e45c148 - Թե ինչպես Պիկասոն ավելի քան 3000 կերամիկական գործեր ստեղծեց
Պիկասոն և Սյուզաննա Ռամին

Ինչու կերամիկա

Շատերին դեռ հետաքրքրում է հարցը. Ինչու՞ է ճանաչված նկարիչն ու գրաֆիստը ընդհանրապես ուշադրություն դարձրել կավին:

Նա հետաքրքրված էր Իբերիայի և Միջերկրածովյան քաղաքակրթություններով՝ և մասնավորապես այն նմուշներով, որոնք պահպանվել էին այդ մշակույթների ծաղկման շրջանից: Ուստի կերամիկայի հանդեպ նրա հետաքրքրության պատճառը, թերևս, կատալոնական արմատների մասին ավելին իմանալու ցանկությունն էր, ցանկություն, որն արթնացավ նրա մեջ, երբ նա աշխատում էր Ֆրանսիայի հարավում:

20140808 Picasso Vallauris 1 - Թե ինչպես Պիկասոն ավելի քան 3000 կերամիկական գործեր ստեղծեց

Կամ գուցե նա կերամիկայի մեջ տեսել է պայծառ ու լուսավոր պատկերներ ստեղծելու հնարավորություն, որոնք կօգնեին մոռանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժանությունը, որը խաթարել էր ոչ միայն բոլոր երկրների աճն ու զարգացումը, այլև Պիկասոյի ստեղծագործական միտքի թռիչքը: Նա ուզում էր, որ իր ստեղծագործությունները ժպիտ և հույս պարգևեին, և ի՞նչը կարող էր ավելի լավ լինել, քան պարզ կերամիկական ափսեն՝ ներկված պարզ և մանկական, միամիտ ու պայծառ թռչունով:

42565f7cf3bd17671405a1a53fb02848 960x574 - Թե ինչպես Պիկասոն ավելի քան 3000 կերամիկական գործեր ստեղծեց

picasso jpg 1325544452 - Թե ինչպես Պիկասոն ավելի քան 3000 կերամիկական գործեր ստեղծեց

Պիկասոյի կերամիկան, ինչպես գրաֆիկան, փոխանցում է ինքնաբուխության զգացողություն, իսկ գույների կոշտ հարվածներն ու խտությունը դրան տալիս են պայծառություն և Պիկասոյին հատուկ ռեալիտություն: Դիտավորյալ կոպտություն, երբեմն էլ ուրվագծային բնույթը Պիկասոյին շատ բնորոշ են: Հնարավորինս քիչ գծեր և մանրամասներ, որքան հնարավոր է խորը իմաստով, երբեմն էլ խորհրդանշական. սա է Պիկասոն և՛ գեղանկարչության, և՛ կերամիկայի մեջ:

Պիկասոն զարմանալիորեն արդյունավետ էր որպես փորագրող. Նույնը կարելի է ասել նրա մասին նաև որպես կերամիկիստ. 1947-ի հոկտեմբերից մինչև 1948-ի աշուն նա ստեղծեց ավելի քան 2 հազար կավե աշխատանք՝ օգտագործելով տարբեր ձևեր, տեխնիկական հնարանքներ և գույներ: Իսկ 1971-ի դրությամբ Պիկասոյի կերամիկական աշխատանքների թիվը հասել էր 3 հազարի:

unnamed 1 2 - Թե ինչպես Պիկասոն ավելի քան 3000 կերամիկական գործեր ստեղծեց
SONY DSC

55b93716d3dc45e2e9cee3563ce48cec - Թե ինչպես Պիկասոն ավելի քան 3000 կերամիկական գործեր ստեղծեցpicassophoto1953ceramic jpg 1325544455 - Թե ինչպես Պիկասոն ավելի քան 3000 կերամիկական գործեր ստեղծեցc82af7b27d190cf1732214429a5062d9 - Թե ինչպես Պիկասոն ավելի քան 3000 կերամիկական գործեր ստեղծեց

Ի դեպ, Մադուրայի արհեստանոցն այսօր էլ կա. Այնտեղ պատրաստվում և վաճառվում են Պիկասոյի կերամիկայի կրկնօրինակներ: Այս փոքրիկ քաղաքում՝ Վալորիսում, Պիկասոն վերակենդանացրեց կերամիկայի՝ երբեմնի քնած զանգվածային արտադրությունը:

Կոլեկցիոներները գնում են Madura արտադրամասում պատրաստված իրեր, որոնք անպայման ունեն հետևյալ նշանը. «Edition Picasso»:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա