Logo

«The Queen’s Gambit»-ն ասում է…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 27.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
asume..... min - «The Queen's Gambit»-ն ասում է...

Երկար ժամանակ էր, ինչ մենք հետաքրքրված չէինք շախմատով, երբ Նեթֆլիքը որոշեց էկրանավորել Ուոլտեր Թևիսի 1983 թվականի վեպը: Մինի սերիալը պատմում է որբ Բեթ Հարմոնի անհավատալի ճանապարհորդության մասին, վերջինս հավակնում է դառնալ աշխարհի լավագույն շախմատիստուհին. այդ ճանապարհին, իհրակե, քիչ չեն տարբեր բարդությունները:  Սերիալը հիմնված չէ իրական իրադարձությունների վրա, ինչը միմիայն ընդգծում է սցենարի առավելությունները:

«The Queen’s Gambit»-ն ասում է…

Մեջբերումներ սերիալից…

  • Երևի》-ն անհաջողակների սիրած բառն է: 

 

  • Ամենաուժեղը նա է, ով չի վախենում ինքն իր հետ մենակ մնալ:

 

  • Ոչ մի կին չի սիրի Բենիին այնպես, ինչպես ինքն է սիրում իրեն:

 

  • Մարդիկ երջանիկ են, երբ դու վատ ես: Նույն մետաղադրամի երկու կողմերը. դու տաղանդավոր ես, բայց դրա համար պետք է վճարես: Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ քեզ համար: Դու կփայլես փառքի շողերի տակ, բայց ինչքա՞ն ժամանակ: Քո մեջ այնքան զայրույթ կա: Զգույշ եղիր:

 

  • Զայրույթը հզոր համեմունք է, մի պտղունցը կարող է քեզ արթնացնել, և մի բուռը՝ բթացնել զգացողություններդ:

 

  • Ցավը մտքի վիճակ է, դու կարող ես ընտելանալ դրան:

 

Մեջբերումներ գրքից…

 

  • «Չորս սովետական շախմատիսներ միասին, նշանակում է անչափ շատ սովետական շախմատիսներ…

 

  • Կյանքի ամենակարևոր բաները նա սովորեց լիակատար միայնության մեջ:

 

  • Նա ինքնակամ սուզվեց այս սարսափելի, անթափանց անդունդը. այժմ նա ստիպված կլինի հենակ գտնել, որից բռնվելով` կկարողանա լողալ դեպի ափ: Նա օգնության կարիք ունի:

 

  • Նա փայլուն, ուշադիր աչքեր ունի, համեստ է, դաստիարակված ու բացարձակապես անողոք …

 

  • Բայց դպրոցական հաջողությունները նրա համար ոչ մի նշանակություն չունեին. նրա կյանքում հիմնական տեղը զբաղեցնում էր շախմատը, որին Բեթը նվիրում էր օրական հինգից վեց ժամ: Նա նաև գնում էր ռուսաց լեզվի դասընթացներիռֆ՝ շաբաթը մեկ անգամ: Սա միակ ակադեմիական առարկան էր, որին նա լուրջ ուշադրություն էր դարձնում:

 

  • Բեթը հաճախ էր իրեն պատկերացնում այնպիսին, ինչպիսին ուզում էր դառնալ. կին, որը մասնագիտություն ունի, որն աշխարհի լավագույն շախմատիստն է, ինքնավստահ ճանապարհորդող՝ առաջին դասով, բարձրահասակ, անթերի հագնված, գրավիչ ու գլուխը բարձր…

 

  • Այն, թե ինչպես եք դուք խաղում, ֆանտաստիկ է , – շարունակեց մեքսիկացին: – Դուք տղամարդուն ստիպում եք իրեն անօգնական զգալ:

 

  • Նա սիրախաղի մեջ էր ալկոհոլի հետ արդեն մի քանի տարի, ժամանակն է՝ հարաբերությունները պարզելու:

 

  • Նրանց չափանիշներով Բեթը ուժեղ մրցակից չէր. նրա մեջ միայն մեկ տարօրինակ բան կար ՝ իր սեռը: Արտասովոր, բայց ոչ ունիկալ բան՝  ԽՍՀՄ շախմատային աշխարհի համար:

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա