Logo

Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 09.08.2018Արվեստանոց
es ashxatum em 2 15 - Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին

1173 թվականի օգոստոսի 9-ին սկսվել է Պիզայի աշտարակի շինարարությունը: Այս աշտարակը հայտնի է իր թեքությամբ, որի համար կառույցը ստացել է մի քանի անուններ «Ընկնող աշտարակ», «Պիզայի թեք աշտարակ» կամ պարզապես «Պիզայի աշտարակ», քանի որ գտնվում է Պիզա քաղաքում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 փաստ իտալական հայտնի աշտարակի մասին:

 

Աշտարակը գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում: Աշտարակի շինարարությունը սկսվել է 1173 թվականին և շինարարությունը շարունակվել է մոտ 200 տարի: Աշտարակի կառուցման նախագիծը հեղինակել է ճարտարապետ Բոնանո Պիզանոն:

Color Photos of Italy in 1927 by Hans Hildenbrand 1 - Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին

Ընկնող աշտարակը համարվում է Սանտա Մարիա Ասսունտա տաճարի զանգակատունը: Աշտարակը հայտնի է իր յոթ զանգերով, որոնք հարմարեցված են երաժշտական յոթ նոտաներին: Պիզայի աշտարակի զանգակատունը համարվում է աշխարհում ամենագեղեցիկ հնչեղություն ունեցողը:

Untitled 1 6 960x640 - Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին

Աշտարակը սկսել է թեքվել հենց շինարարական ընթացքից: Կառույցի թեքվելու պատճառների մասին ենթադրությունները շատ են: Վարկածներից մեկի համաձայն՝ Պիզայի աշտարակի թեքվածության պատճառը ստորերկրյա ջրերն են, որոնք տակից ողողելով` սկսել են խարխլել կառույցի հիմքը: Աշտարակի ապակու հետևից կարելի է տեսնել կառույցի «ողնաշարը», որը դատարկ է։ Միայն հակակշիռներն ու ճոպաններն են, որոնք հնարավորինս ուղղում են շինության ողնաշարը և թույլ տալիս թեքվել։ 

Color Photos of Italy in 1927 by Hans Hildenbrand 18 - Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին

Աշտարակի  բարձրությունը կարելի է համեմատել ութ հարկանի շենքի հետ, այն իր ներսում ունի ունի 296 աստիճան: Առաջինից մինչև ութերորդ հարկերը շրջանաձև աստիճաններ են, որոնք տանում են արտաքին պատկերասրահի մուտքի մոտ։ Իսկ ութից վեցերորդ հարկ տանող աստիճաններն ամենափոքրն ու նեղն են և տանում են դեպի զանգակատուն։ Ի սկզբանե նախատեսված էր, որ աշտարակը պիտի ունենար տասը հարկ:

leaningtowerpisa leaning tower inside 960x383 - Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին

Պիզայի աշտարակը գտնվում է Պիացցա դեյ Միրակոլի «Հրաշքների հրապարակ» կոչվող սրբազան վայրում: Այս աշտարակը Պիզայի շինություններից վերջինն է, որի կառուցումն ընթացել է մի քանի փուլով: Ինչպես արդեն նշեցինք, կառույցի շինարարությունը սկսել է ճարտարապետ Բոննանո Պիզանոն, 1233 թվականին աշտարակի կեսը վերակառուցել է Ջովաննի դի Սիմոնեն, որը կարողացել է ավարտին հասցնել աշտարակի միայն հինգերորդ հարկը:  Աշտարակի ութերորդ վերջին հարկի շինարարությունն ավարտվել է 1350 թվականին մեկ այլ իտալացի ճարտարապետ՝ Անդրեա Պիզանոյի ղեկավարությամբ:

Everyday Life in Italy in the 1970s 4 - Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին

Աշտարակի բարձրությունը թեքության վերին հատվածում 57 մետր է,իսկ ստորին հատվածում` 56 մ: Սպիտակ մարմարից կառուցված աշտարակի կշռում է ավելի քան 14.500 տոննա: Աշտարակի 296 աստիճանները հասնում են մինչև վերին զանգակատունը: Աշտարակի տրամագիծը 16 մ է, իսկ ներքևի պատերի հաստությունը` 2,4 մ:

day trip to leaning tower of pisa 12 870x1305 - Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին

Ասում են, Պիզայի աշտարակում է իր առաջին փորձերն է արել Գալիլեո Գալիլեյը: Ըստ լեգենդի՝ գիտնականը կանգնում էր աշտարակի վերին հարկում և վայր նետում տարբեր առարկաներ: Այդպիսով նա փորձում էր ապացուցել, որ ազատ անկման արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

day trip to leaning tower of pisa 5 870x1305 - Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին Ընկնող աշտարակը շրջապատում են Պիզայի տաճարը, մատուռը, Կամպո-Սանտոյի հուշահամալիրը: Իտալիայի այս սրբազան վայրը 1986 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

day trip to leaning tower of pisa 14 870x580 - Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին

1934 թվականին Միացյալ Նահանգներում՝ Չիկագոյում կառուցվեց իտալական ընկնող աշտարակի մոտիվներով մի շինություն և կոչվեց հենց «Պիզայի աշտարակ»: Այն ծառայում է ջրամատակարարման համար: Թեքությունը՝ 5.3 աստիճան է:

Leaning tower Niles Chicago - Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին

 Միացյալ Նահանգներից բացի, Չինաստանն էլ ունի իր «Պիզայի աշտարակը»: Չինական «Պագոդա»-ի բարձրությունը 20 մետր է, իսկ թեքությունը կազմում է 7.10 աստճան: 

 Huzhu Pagoda Shanghai - Թեքված գեղեցկություն. 10 փաստ Պիզայի աշտարակի մասին


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա