Logo

«Թերին ուզում էր բոլորիս սպանել». Ջո և Էշլի Քոուլները հիշել են մարզմանը եղած միջադեպը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 09.09.2021ՍՊՈՐՏ
Թերին ուզում էր բոլորիս սպանել. Ջո և Էշլի Քոուլները հիշել են մարզմանը եղած միջադեպը - «Թերին ուզում էր բոլորիս սպանել». Ջո և Էշլի Քոուլները հիշել են մարզմանը եղած միջադեպը

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստներ Ջո Քոուլը և Էշլի Քոուլը հիշել են թիմի նախկին ավագ Ջոն Թերիի հետ մարզումներից մեկի ժամանակ եղած միջադեպը:

«Ջոն խաբքով շրջանցեց Թերիին, իսկ հետո ուսով հրեց նրան: Ես սկսեցի ծիծաղել: Թերին ուզում էր սպանել ինձ: Հետո մարզիչն սկսեց ծիծաղել, իսկ Թերին ուզում էր սպանել բոլորին»,- Էշլի Քոուլի խոսքն է մեջբերում Mirror-ը:

«Ինչպե՞ս կարող էի ես նրան գետնին տապալել… Երևի դա միակ դեպքն էր: Ես նրան հետո ասացի՝ «գնա ու մարզվիր, մարզասրահն այնտեղ է»: Հունիս հանեցի նրան: Սիրում եմ այդ տղային»,- ասել է Ջո Քոուլը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա