Logo

Թևանյանը կորցրեց մեդալ նվաճելու շանսը. Հայաստանը Օլիմպիական խաղերից նվաճում է 4 մեդալ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 06.08.2021ՍՊՈՐՏ
A59A1108vazgen tevanyan Olympics 2020 - Թևանյանը կորցրեց մեդալ նվաճելու շանսը. Հայաստանը Օլիմպիական խաղերից նվաճում է 4 մեդալ

Ինչպես արդեն հայտնել ենք, Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) մեկնարկային գոտեմարտում 0:6 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Գաջիմուրադ Ռաշիդովին։

Ռաշիդովը կիսաեզրափակիչում պարտվեց ճապոնացի ըմբիշին։ Սա նշանակում է, որ Վազգենը Հայաստան կվերադառնա առանց մեդալի։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովն էլ այսօր կիսաեզրափակիչում պարտություն կրեց ամերիկացի Դևիս Քեյշոունից։

Այսպիսով, Հայաստանը այլևս ներկայացուցիչներ չունի Օլիմպիական խաղերում։ Մերոնք ընդհանուր առմամբ նվաճեցին 4 մեդալ՝ 2 արծաթե (Սիմոն Մարտիրոսյան ու Արթուր Ալեքսանյան) ու 2 բրոնզե (Արթուր Դավթյան ու Հովհաննես Բաչկով)։ Հայաստանի Օլիմպիական հավաքականը մեդալային հաշվարկում այս պահին 66-րդն է։

Պատմական նվաճումից դառը պարտություններ. ինչ եղավ Տոկիոյում անցած օրերի ընթացքում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա