Logo

«Թևկապն է, որ պիտի գեղեցկացնի». «Ֆիորենտինայի» կռիվը Ա սերիայի հետ հանուն Աստորիի հիշատակի

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 10.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Site Captain Arm Band Fiorentina 18 19 Astori Def - «Թևկապն է, որ պիտի գեղեցկացնի». «Ֆիորենտինայի» կռիվը Ա սերիայի հետ հանուն Աստորիի հիշատակի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:43

-

-

Իտալացիները սիրում են ասել. «կա առանձին Եվրոպա, և կա առանձին Իտալիա»: Ապենինյան թերակղզու բնակիչների հայացքները, կիրքն ու սերն իրենց մշակույթի հանդեպ միշտ էլ առանձնացել են: Պաստայի կամ պիցայի պատրաստում ու ճաշակումը շարքային իտալացու համար ոչ թե պարզապես ուտեստ է, այլ ապրելակերպ ու ժամանցի տարբերակ: Էլ չենք խոսում «կոշիկաձև» կղզու բնակիչների համար ֆուտբոլի նշանակության մասին: Անգամ ֆանատական Արգենտինայի կողքին իտալացիները միշտ էլ առանձնացել են:

Իտալիցները կարող են գլոբալ հարցերում չլինել սկզբունքային, սակայն մանրուքների հարցում նրանք հավասարը, գրեթե, չունեն: Ակումբների ներկայացուցիչների ու Ա սերիայի ղեկավարության առճատումներն այդ առիթով հաճախակի երևույթներ են դարձել: Առաջնության առաջին դեմքերը ստանում են համապատասխան ցուցումներ, օրինակ, ՈւԵՖԱ-ից և այն փոխանցում են ֆուտբոլային գործիչներին: Սակայն ընդունելու կամ գոնե որևէ հարցի շուրջ բանակցելու փոխարեն անում են իրենց ուզածով:

2018-ին, օրինակ, Ա սերիան փոփոխություն կատարեց կանոնակարգում, որն ընդունվեց ոչ միաշնանակ: 2018/2019 մրցաշրջանի սկզբից թիմերը պարտավոր են խաղին ներկայանալ ավագի նույնանման թևկապներով: Պաշտոնական թևկապները, եթե նկատել եք, հիմա պարզապես սպիտակ են, այն կենտրոնով զարդարում է մրցաշարի տարբերանշանը և «CAPITANO» («ավագ» թարգմ.) մեծատառերով գրվածքը:

Բնականաբար, այս նորարարությունը Ա սերիայի մի շարք թիմեր համարեցին անհեթեթություն, քանի որ իտալացիները պաշտում են ավագի թևկապները: Հատկապես առանձնացել են Ռոբերտո Բաջոն, Խավիեր Ձանետին ու Ֆրանչեսկո Տոտին:

BeFunky collage 960x960 - «Թևկապն է, որ պիտի գեղեցկացնի». «Ֆիորենտինայի» կռիվը Ա սերիայի հետ հանուն Աստորիի հիշատակի

«Ես այսօր շատ եմ հուսահատվել: Ա սերիայից ինձ ասացին, որ այս մրցաշրջանից ֆուտբոլիստները չեն կարողանա հանդես գալ ավագի սեփական թևկապներով: 2 տարի առաջ, երբ որևէ մեկը ուշադրություն չէր դարձնում այդ երևույթի վրա, ես ամեն անգամ հանդես էի գալիս նոր թևկապով, ձևավորում էի ըստ իմ ճաշակի ու տրամադրության: Ցավում եմ, բայց ժամանակակից ֆուտբոլում խաղացողների մասին սկսել են ավելի քիչ մտածել», – զայրացած հայտարարել է «Ատալանտայի» արդեն նախկին ֆուտբոլիստ Պապու Գոմեսը:

Արգենտինացի փլեյմեյքերն, իրոք, զայրանալու կամ նեղվելու առիթ ուներ, քանի որ նրա թևկապներն, իրոք արտասովոր էին ու գեղեցիկ: Դրանց դիզայնը գրեթե միշտ անում էր Գոմեսի կինը: Նրանց տեսքն ու գույներն իրոք շլացնող են:

rue2565753501 - «Թևկապն է, որ պիտի գեղեցկացնի». «Ֆիորենտինայի» կռիվը Ա սերիայի հետ հանուն Աստորիի հիշատակի

Բոլոր խաղացողների բողոքները չբավարարվեցին: Միայն Ֆիորենտինան էր, որը դեմ գնաց ամեն տեսակ հրամաններին ու կարգադրություններին: Սկզբունքային «մուշակները» հրաժարվեցին կրել ստանդարտ թևկապներ ու շարունակեցին իրենց ելույթները հատուկ տարբերակով, որը նվիրված էր ակումբի երջանկահիշատակ ավագ Դաբիդե Աստորիին:

«Որևէ մեկը բարոյական իրավունք չունի ձեռք տալու մեր թևկապը, որը նվիրված է Աստորիին: Եթե Ա սերիան մեզ պատրաստվում է տուգանել, մեզ համար միևնույնն է, մենք մեր գրպանից կվճարենք այդ տուգանքը», – հայտարարել է «Ֆիորենտինայի» այդ ժամանակվա գործող ավագ Խերման Պեցելլան:

1026206716.jpg 960x720 - «Թևկապն է, որ պիտի գեղեցկացնի». «Ֆիորենտինայի» կռիվը Ա սերիայի հետ հանուն Աստորիի հիշատակի

Մի ամբողջ մրցաշրջան «Ֆիորենտինան» խաղաց խախտումներով և անընդհատ տուգանվում էր: Ա սերիայի ղեկավարությունն, ի վերջո, ընդառաջ գնաց Ֆլորենցիային և հատուկ «Ֆիորենտինայի» համար բացառություն արեց. «մանուշակների» ավագները շարունակում են դաշտ դուրս գալ ավագի թևկապով, որի վրա պատկերված են Ֆլորենցիայի խորհրդանիշները և ֆուտբոլիստի անվան ու ազգանվան առաջին տառերը՝ DA13:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա