Logo

«Լիվերպուլը» լուրջ կորուստ ունի ՉԼ-ի եզրափակիչից առաջ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
01:43 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրում՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղին (3-2), Իսպանիայի հավաքականի ու «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վնասվածք է ստացել:

31-ամյա ֆուտբոլիստին երկրորդ կեսի մեկնարկում փոխարինել է Ջեյմս Միլները:

Ինչ է ասել Կլոպը

Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, Bleacher Report Football-ի հաղորդմամբ, խաղից հետո ասել է, որ ֆուտբոլիստը հազիվ թե պատրաստ լինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին:

Երբ և ինչպես դիտել ՉԼ-ի եզրափակիչը

Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում, որտեղ «Լիվերպուլն» ուժերը կչափի Իսպանիայի չեմպիոն «Ռեալի» հետ: Խաղը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Տիագո Ալկանտարան՝ ընթացիկ մրցաշրջանում

Անգլիայի առաջնության արդեն ավարտված մրցաշրջանում Տիագոն մասնակցել է 25 խաղի, խփել 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 9 խաղում ֆուտբոլիստն աչքի է ընկել 1 գոլով: Տիագոն 2021/22 մրցաշրջանում 4 խաղ անցկացրել է նաև Անգլիայի գավաթի խաղարկությունում՝ կատարելով 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա