Logo

«Ալաշկերտի» բրազիլացի կիսապաշտպանը միացել է «Փյունիկին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:21 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Tiago Galvao

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է համալրման մասին։ Թիմին է միացել 32-ամյա բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Տիագո Գալվաոն։

Մինչև այդ հարավամերիկացին հանդես է եկել բրազիլական «Պաուլիստա», սերբական «Սլոբոդա Ուժիցե», «Չուկարիչկի», «Բորաց Չաչակ», մոլդովական «Շերիֆ», պորտուգալական «Շավիշ», Մալթայի «Ֆլորիանա» ու հայկական «Ալաշկերտ» ակումբներում։

Գալվաոն հենց «Ալաշկերտից» է տեղափոխվել «Փյունիկ»։ Ֆուտբոլիստը մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 43 խաղի՝ դառնալով 10 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել Տիագո Գալվաոյին։

VBET Հայաստանի պրեմիեր լիգայի առաջնության առաջին հատվածից հետո «Փյունիկը» 32 միավորով ընթանում է 2-րդ տեղով՝ 8 նիշով զիջելով «Արարատ-Արմենիային»։

Առաջնությունը շարունակվելու է փետրվարի 19-ից։ Այդ օրը նախատեսված 18-րդ տուրի խաղում «Փյունիկը» հյուրընկալվելու է հենց «Ալաշկերտին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա