Logo

Թինա Կունակին և Վենսան Կասելը Սաուդյան Արաբիայի կինոփառատոնում

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 07.12.2021ՍՊՈՐՏ
Թինա Կունակի և Վենսան Կասել

Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել Կարմիր ծովի միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը. այս ընթացքում կցուցադրվեն և հատուկ մրցանակներով կպարգևատրվեն ինչպես արտասահմանյան, այնպես էլ արաբ ռեժիսորների նկարահանած ֆիլմերը։ Բացման աստղային հյուրերի թվում էին 54-ամյա դերասան Վենսան Կասելը և նրա կինը՝ 24-ամյա սուպերմոդել Թինա Կունակին։ Հայտնի զույգը ներկա է գտնվել Cyrano-ի պրեմիերային, Էդմոն Ռոստանի «Cyrano de Bergerac» դրամայի ադապտացիան, որտեղ գլխավոր դերերում են Փիթեր Դինքլեյջը և Հեյլի Բենեթը:

Վենսանը ընտրել էր տոտալ սև տեսք՝ համադրելով սև դասական կոստյումը նույն գույնի վերնաշապիկի և փողկապի հետ։ Թինան, ընդհակառակը, միանգամից երեք վառ գույներով զգեստ էր ընտրել։ Մոդելը հագել է մաքսի զգեստ՝ մուգ կապույտ երանգով գլխարկով։ Թինան կերպարը լրացրել էր վառ կանաչ վզնոցով և զմրուխտով մատանիներով և դեղին միկրոպայուսակով։

 

Capture 2 - Թինա Կունակին և Վենսան Կասելը Սաուդյան Արաբիայի կինոփառատոնում


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա