Logo

Թիզեր՝ Բեյոնսեի և adidas-ի համագործակցությունից

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 25.11.2021Լրահոս
https   hypebeast.com wp content blogs.dir 6 files 2021 11 beyonce ivy park adidas halls of ivy 1 - Թիզեր՝ Բեյոնսեի և adidas-ի համագործակցությունից

Բեյոնսեն հրապարակել է Ivy Park-ի և adidas-ի հինգերորդ համատեղ հավաքածուի առաջին լուսանկարները։ Համագործակցությունը ստացել է Halls of Ivy անվանումը:

Երգչուհին թենիսի կորտում կանաչ սպորտային բոդիով և վառ կանաչ երանգով թիկնոցով է: Կերպարը համալրել է գուլպա կոշիկներով և համապատասխան ակնոցներով։

Համաձայն Hypebae-ի՝ իրերի մեծ մասը լինելու է կանաչ գույնով, վաճառքը կսկսվի դեկտեմբերի 10-ից: Հավելյալ տեղեկատվություն դեռևս չկա:

Հիշեցնենք, adidas-ի ու Բեյոնսեի 4-րդ համատեղ հավաքածուն թողարկվել է օգոստոսին։ Շարքը ոգեշնչված էր Վայրի Արևմուտքից և առաջին սևամորթ ամերիկացի կովբոյների ժառանգությունից: Հավաքածուն իր մեջ ներառում է մուգ ջինսից և ձիգ կտորից պատրաստված մոդելներ, որոնք զարդարված են ֆիրմային մոնոգրամով և կենդանական տպագրությամբ:

Capture 4 - Թիզեր՝ Բեյոնսեի և adidas-ի համագործակցությունից


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա