Logo

Մյուլերը ՉԼ-ի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցել է Անրիին. նրանից առաջ 6 խաղացող կա

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:30 / 09.03.2022ՍՊՈՐՏ
Թոմաս Մյուլեր- Թիերի Անրի

«Բավարիայի» գերմանացի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Զալցբուրգի» դեմ պատասխան խաղում (7:1) դարձել է դուբլի հեղինակ:

Մյուլերի համար այս գոլերը դարձան 51-րդը և 52-րդը Չեմպիոնների լիգայում. մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում գերմանացին առաջ է անցել ֆրանսիացի Թիերի Անրիից (50 գոլ)։

Միայն 6 ֆուտբոլիստ է Մյուլերից ավելի շատ գոլ խփել՝ Ռուդ վան Նիստելռոյը (56), Ռաուլը (71), Կարիմ Բենզեման (76), Ռոբերտ Լևանդովսկին (85), Լիոնել Մեսին (125) և Կրիշտիանու Ռոնալդուն (140):

Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների առաջատար տասնյակը

ՉԼ-լավագույն ռմբարկու

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա