Logo

Տուխելի կատարյալ ցուցանիշը «Տոտենհեմի» դեմ խաղերում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
11:25 / 13.01.2022ՍՊՈՐՏ

«Չելսին», Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում ևս գերազանցելով «Տոտենհեմին», շարունակում է պայքարը պատվավոր մրցանակի համար։ Սակայն ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն իրավմամբ դարձել է «Տոտենհեմի» ահն ու սարսափը. նրա գլխավորած թիմերն արդեն 6 անգամ հաղթել են լոնդոնյան ակումբին։

Հաշվետու խաղում «Չելսին» հաղթեց 1:0 հաշվով, իսկ առաջին մրցավեճը նրանք շահել էին 2:0 արդյունքով։ Նախորդ մրցաշրջանում «Չելսին» Պրեմիեր լիգայի շրջանակում «Տոտենհեմին» հաղթել էր 1:0 և 3:0 հաշվով։ Իսկ 2016 թվականին 48-ամյա Տուխելի ղեկավարած Դորտմունդի «Բորուսիան» նույն ակումբին 3:0 և 2:1 արդյունքով հաղթել էր Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա