Logo

«Thor: Love and Thunder»-ի ռեժիսորը նախազգուշացնում է ֆիլմում «անսպասելի» սիրավեպի մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:31 / 12.05.2022Ռեժիսորներ
Thor: Love and Thunde

Սուպերհերոսի մասին պատմող ֆիլմի նոր մասի՝ «Thor: Love and Thunder»-ի ռեժիսոր Թայքա Վայթիթին զգուշացրել է ֆիլմաշարի երկրպագուներին անսպասելի սիրավեպի մասին, հայտնում է Gizmodo-ն։

Ըստ ռեժիսորի, երկրպագուների մեծամասնությունն ակնկալում է, որ սիրավեպ տեղի կունենա Քրիս Հեմսվորթի և Նատալի Պորտմանի կերպարների միջև։ «Չեմ կարող խոստանալ, որ այս ֆիլմում տեղի կունենա այն, ինչին սպասում են բոլորը», - ասել է նա:

Ավելին, Վայթիթին ասել է, որ ինքն է ցանկացել ուսումնասիրել սիրո գաղափարը՝ ցույց տալ կերպարներ, որոնք հավատում են սիրուն:

«Թղթի վրա դա մի քիչ անհարմար է թվում, բայց կարելի է դա ցուցադրել կտրուկ կերպարներով հանճարեղ ֆիլմում, ինչպես նաև անել այն, ինչ չի ցանկանում սուպերհերոսի մասին ֆիլմերի ոչ մի երկրպագու՝ ցույց տալ, թե ինչպես են մարդիկ խոսում սիրո մասին, համբուրվում», - ասել է ռեժիսորը:

«Thor: Love and Thunder»-ը կթողարկվի 2022 թվականի ամռանը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա