Logo

«Թռչող տերևների երգը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան Կաբում անիմացիոն կինոփառատոնում

12:36 / 23.02.2023Ռեժիսորներ
Թռչող տերևների երգը-ֆիլմ

Նիդերլանդներում ամենահայտնի անիմացիոն փառատոներից մեկի՝ Կաբում անիմացիոն կինոփառատոնի «Նոր ուղղություններ» մրցույթում տեղի կունենա Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։

Պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմը «Հոշկի Ֆիլմ» կինոընկերության հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակ է նաև ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։

Ֆիլմը

Ճանապարհորդություն դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող 12 տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով։ Անդրադարձ՝ Հոր ու դստեր, ուսուցչի և աշակերտի, մեծահասակի և փոքրահասակի հուզիչ ընկերությանն ու անհնարինը հնարավոր դարձնելու նրանց ճանապարհին․․․

Ֆիլմի ստեղծագործական կազմը

Սցենարի հեղինակներ՝ Արմինե Անդա, Ռոման Բալայան, բեմադրող նկարիչ՝ Աննա Հակոբյան, երաժշտությունը՝ Միքայել Ոսկանյանի, դերերում՝ Արմինե Անդա, Գագիկ Ղազարէ, հնչյունային ձևավորումը՝ Միքայել Ոսկանյանի, Էդ Մեսրոպյանի, ձայնային համադրումը՝ Տիգրան Կուզիկյանի, մոնտաժը՝ Կարեն Բաղինյանի, անիմացիայի ղեկավար՝ Մարիամ Բոնյադի (Իրան), ռեժիսոր/պրոդյուսեր՝ Արմինե Անդա, համապրոդյուսերներ՝ Աշկան Ռահգոզար, Արման Ռահգոզար (Իրան), արտադրող՝ Հոշկի Ֆիլմ (Հայաստան), համարտադրող՝ Հուրախշ Ստուդիոզ (Իրան)։

Աղբյուրը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա