Logo

Թվերի խաղը՝ Ռոնալդուի և Պելեի միջև. Ինչպես է բրազիլացին ԴԵՌ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 15.02.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
6f80340f8f2a0cfc7bd07dbb00c1ef7c - Թվերի խաղը՝ Ռոնալդուի և Պելեի միջև. Ինչպես է բրազիլացին ԴԵՌ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:51

-

-

Վերջին ամիսների ընթացքում ակտիվորեն խոսում են, որ Ռոնալդուն գերազանցել է Պելեի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի ռեկորդը: Վերջերս պորտուգալացի ռոբոտը խփեց իր 760-րդ գոլն ու գերազանցեց Ավստրիայի ու Չեխոսլովակիայի հավաքականի նախկին գոլահար Յոզեֆ Բիցանի ցուցանիշը՝ (759): Սակայն Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF) ֆուտբոլային պորտալի տեղեկություններով՝ Բիցանը դեռ ռեկորդակիր է՝ խփած առնվազն 805 գոլով: Երբ առաջին անգամ համացանցում երկրպագուները շոշափեցին Բիցայի ազգանունը, ֆաներն հուզեց երկու հարց.

  • Ո՞վ է Յոզեֆ Բիցան
  • Բա ո՞ր տեղում է Պելեն

Ժամանակակից ֆուտբոլի երկրպագուների մի մասը պնդում է. «Ձեր Պելեների ու Բիցաների վիճակագրությունը ֆեյք է. Ավելին՝ շատերը վստահ են, որ Պելեն իր խփած գոլերում «հաշվել է լողափնյա վոլեյբոլի ու բակային խաղերի գոլերը»: Դե իսկ «Համ էլ այն ժամանակվա ֆուտբոլն ի՞նչ էր» «հանճարեղ» պնդումները «զինաթափ» են անում:

Ճի՞շտ են արդյոք այս պնդումները: Իրո՞ք Պելեն բակում խփած գոլերը վերագրել է պրոֆեսիոնալ արդյունքներին, թե՞ իրոք լեգենդար բրազիլացու ցուցանիշները պատմական են, և Ռոնալդուն դեռ կիլոմետրերով է հեռու նրանից: Առաջարկում ենք պարզել, թեպետ դա այդքան էլ հեշտ ու միանշանակ չէ:

Այլ հաշվարկներ, այլ գոլեր

Ըստ նույն RSSSF-ի՝ Պելեն էլ է գերազանցում Ռոնալդուին: «Ֆուտբոլի արքան» խփել է 767 գոլ: Ինքը՝ Պելեն, համարում է, որ խփել է 1283 գնդակ: Հենց այդ թիվն է զարդարում իր ինստագրամի պաշտոնական էջը: Ոմանք պնդում են, որ թվերը փոխվել են, սակայն բրազիլացին հաստատակամ է. էջը բացվելուց ի վեր, bio-ում ոչինչ չի փոխվել:

d4d3e6ae111eb8dd3fbab06640f36 - Թվերի խաղը՝ Ռոնալդուի և Պելեի միջև. Ինչպես է բրազիլացին ԴԵՌ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն

Բայց իրականում որտեղի՞ց են այս թվերը: Ըստ վիճակագրության՝ Պելեն միայն 520 գոլ ընկերական խաղերում է խփել: Առաջանում է տրամաբանական հարց. «Մարդ որքա՞ն ագահ պետք է լինի, որ հաշվի նաև ընկերական խաղերում խփած գոլերը»: Բայց, իրականում, այդ ընկերականները մի փոքր տարբերվում են այսօրվա խաղերից և լիարժեք իրավունք ունեն համարվելու պաշտոնական:

Այդ ի՞նչ պաշտոնական խաղեր են, որոնք պաշտոնականի տեղ կարող են անցնել

Հասկանալի է ձեր զարմանքը, սակայն Պելեի մասնակցությամբ հանդիպումները դուրս էին, ու, հավանաբար, դուրս են մեր պատկերացումներից: Մենք սովոր ենք, որ ընկերական հանդիպումների ժամանակ թիմերը փորձարկումներ են անում ու խաղում են, այսպես ասած, կես ուժով: Սակայն Մունդիալ 1958-ից հետո երիտասարդ բրազիլացին դարձավ գերաստղ: Այն ժամանակ սոցցանցեր չկային, որ Պելեն ակնթարթորեն ձեռք բերեր միլիոնավոր ֆոլովերներ, իսկ նրա գոլերը կդիտեին ոչ պակաս, քան PSY-ի տարօրինակ Gangnam Style-երը: Եվրոպայում Պելեի հանճարի մասին շատ էին լսել, սակայն նրա խաղերը տեսնելու հնարավորություն, պարզ է, գրեթե չկար:

Այդպես բրազիլական «Սանթոսը» աշխարհահռչակ երաժշտական խմբերի պես սկսեց բառի ուղիղ իմաստով շրջագայել Եվրոպայով: Դա ոչ միայն պոպուլարիզացիայի տեսանկյունից էր ձեռնտու, այլև ֆինանսական: Եկամուտների մասին ճշգրիտ ինֆո չկա, կարելի է միայն ենթադել: Բայց պատկերացրեք. միայն 1959 թվականին «Սանթոսն» անցկացրել է 99 հանդիպում, դրանցից 83-ում Պելեն առնվազն 1 գնդակ է խփել: Դրան էլ գումարեք նաև ազգային հավաքականում նրա ելույթրներն ու խելագարվեք թվերից: Մեկ տարում Պելեն անցկացրել է 103 հանդիպում ու դարձել 126 գոլի հեղինակ: Նման ցուցանիշների մասին այսօրվա անգամ հանճարեղ հարձակվողները կարող են միայն երազել:

Հարավային ու Կենտրոնական Ամերիկաների շրջագայությունների գրաֆիկը դեռ հասկանալ կարելի է՝ 14 խաղ 42 օրում՝ իսկ մրցակիցները՝ Պերու, Էկվադոր, Կոստա-Ռիկա, Գվատեմալա, Մեքսիկա և Վենեսուելա: Գրեթե միաժամանակ անցկացվեց նաև Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որտեղ Պելեն, իհարկե, դարձավ լավագույն ռմբարկու: Նա դարձավ 8 գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով 6 խաղից 5-ում:

rue72f5fd0bdd - Թվերի խաղը՝ Ռոնալդուի և Պելեի միջև. Ինչպես է բրազիլացին ԴԵՌ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն

Միջազգային «դադարից» հետո «Սանթոսին» նորից սպասում էր մեծ տուրը, այս անգամ՝ Եվրոպա: Այստեղ գրաֆիկն ավելի խելահեղ էր: Բրազիլացիները հին աշխարհամասում անցկացրել են 22 հանդիպում ընդամենը 44 օրվա ընթացքում: Միայն պատկերացրեք՝ 9 երկիր ու 20 տարբեր քաղաք: Պելեն մասնակցել է բոլոր հանդիպումներին՝ խփելով 28 գնդակ: Մրցակիցներն էլ հենց այնպես թիմեր չէին. «ծեծ էին ուտում» բացառապես ամենա-ամենաթոփերը: Պելեն ու ընկերները Միլանում տապալեցին «Ինտերին» 7-1 հաշվով, «Բարսան» «Կամպ Նոու» ստադիոնում ջախջախվել է 1-5 հաշվով: Պելեն «Բարսայի» դարպասն ուղարկել է 2, «Ինտերի»՝ 4 գնդակ:

Զարմանալի է, բայց Պելեի «Սանթոսը» «Ռեալին» այդ տարիներին հանդիպել է միայն 1 անգամ: Նույն 1959-ին թիմերը պետք է մրցեին բրազիլական ակումբի եվրոպական տուրի վերջին խաղում: «Ռեալը», որը հաղթել էր արդեն ՉԼ 5 գավաթ, «Սանթոսի» հետ խաղին պատրաստվում էր ավելի քան 1 շաբաթ, մինչդեռ «Սանթոսն» այդ ընթացքում 1 օրիվ ավելի հանգիստ չի ունեցել: «Բերնաբեուում» «Ռեալը» հաղթեց 5-3 հաշվով, բայց հետագայում չցանկացավ ընդունել «Սանթոսի» ռևանշի պահանջ/առաջարկը: Սակայն երկրպագուները շատ էին ցանկանում սեփական աչքերով տեսնել Պելեի ֆուտբոլը: «Սան Սիրոյում» նրան տեսնելու համար հավաքվել էր 110 հազար մարդ, «Շեֆիլդի» հետ ընկերական խաղում՝ 93 հազար:

Փաստենք նաև, որ այդ ընկերական հանդիպումները ոչ մի կերպ «ընկերական» համարել չէր կարելի: Պելեին դաշտում այնպես էին հարվածում, կարծես մարդկության թշնամին լիներ: Բնականաբար, խաղերի ժամանակ գրանցվել են նաև լուրջ բախումներ, որտեղ Պելեն եղել է գլխավոր գործող անձանցից: Ըստ տեղեկությունների՝ նրան 3 անգամ պադգարակով հանել են դաշտից վնասվածքի պատճառով:

skysports pele santos 5137378 - Թվերի խաղը՝ Ռոնալդուի և Պելեի միջև. Ինչպես է բրազիլացին ԴԵՌ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն

«Նրա վրա բառի ամենաուղիղ իմաստով հարձակվում էին մրցակիցները: Խաղից հետո բոլորը շտապում էին գրկախառնվել նրա հետ, բայց բուն խաղի ընթացքում նրան քիչ էր մնում սպանեին: Մի անգամ նրա ոտքը արնահոսում էր. ես պնդեցի, որ նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն նա Պելեն էր. ոչ միայն հիվանդանոց չգնաց, այլ 2 օր հետո մտավ դաշտ ու «Անդերլեխտին» 3 գոլ խփեց: Այսօրվա ֆուտբոլիստները նման գրաֆիկին չէին դիմանա միանշանակ», – ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է «Սանթոսի» այն տարիների գլխավոր մարզիչ Լուլան:

Պելեն իրեն վերագրել է բակային առաջնությունների ու նմանատիպ խաղերի գոլերը

Ժամանակից աշխարհում մարդիկ պայքարում են աշխատանքային օրենսգրքով իրենց իրավունքների պահպանման և քիչ աշխատելու համար: Եթե դա ակտուալ լիներ 50-60-ական թվականներին, Պելեն կլիներ իր ժամանակների Գրետա Թունբերգը: Դատեք ինքներդ. 1959 թվականի նրա հագեցած գրաֆիկի մասին արդեն խոսել ենք. հիմա պատկերացրեք, որ այդ տարի նա հասցրել է ծառայել բանակում: Բրազիլիայի, այսպես կոչված, ՊՆ-ն առաջարկել էլ Պելեին հրաժարվել ծառայությունից, սակայն բրազիլացի հանճարը որոշել է գնալ բանակ և օրինակ ծառայել իր հասակակիրցների համար:

ruee5026d0811 - Թվերի խաղը՝ Ռոնալդուի և Պելեի միջև. Ինչպես է բրազիլացին ԴԵՌ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Պելեն մասնակցել է բանակային թիմի ընդամենը 10 հանդիպման ու խփել 14 գնդակ: Դրանցից 6-ը նա գրանցել է ծովափնյա անվտանգության, 4-ը՝ ՊՆ թիմում: Սրանով «տարօրինակ» գոլերը չեն սահմանափակվում՝ 9 գոլ Պելեն խփել է Պաուլիստայի հավաքականում, 6՝ «Սանթոսի» ու «Բոտաֆոգոյի» խառը թիմում, 5-ը՝ ոչ կարևոր ընկերական խաղերում: Այս գնդակները կարելի է համարել «ականջից ձգած», մինչդեռ «Ինտերի» կամ «Բարսելոնայի» հետ վերոնշյալ խաղերը էլի ընկերական են. այլ մակարդակ են:

Ինչո՞ւ Պելեն չի հաստատել կարգը եվրոպական ֆուտբոլում

Շատերին կթվա, որ միայն Բրազիլիայի առաջնությունում խաղալը բավանական չէ մեծագույն ֆուտբոլիստ լինելու համար: Սակայն դա իրականում այդքան էլ այդպես չէ: 50-60-ական թվականներին Բրազիլիայի հավաքականի ոչ մի ֆուտբոլիստ Եվրոպայում չէր խաղում: «Սան Պաոլոն», «Բոտաֆոգոն», «Պալմեյրասը» և մյուս թոփերի կազմում խաղում էին այդ տարիների լավագույն ֆուտբոլիստները՝ Գարինչան, Դիդին, Զագալոն, Նիլտոն Սանթոսը և այլոք: Ու միայն «Սանթոսը» չէր, որ պատռում էր «Բարսելոնային»: Վասկոն» ևս այդ թիմերի շարքին է դասվում:

Այո՛, Պելեն իր գոլերի մեծամասնությունը խփել է Պաուլիստայի առաջնությունում, սակայն դա ունի օբյեկտիվ պատճառ. այն ժամանակ Բրազիլիայի միասնական առաջնություն չկար: Այն ստեղծվել է միայն 1971 թվականին: 8a3ba6ae311ebb54ae764abb4f8be - Թվերի խաղը՝ Ռոնալդուի և Պելեի միջև. Ինչպես է բրազիլացին ԴԵՌ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն

Պելեն լոկալ թոփ մրցաշարերում գրեթե հաղթանակ չի տարել: Մասնավորապես հավաքականի կազմում Պելեն ունի աշխարհի չեմպիոնի 3 տիտղոս, սակայն, օրինակ, Կոպա Ամրիկա չունի: Պելեն միայն 1 անգամ է մասնակցել այդ մրցաշարին ու պարտվել Արգենտինային եզրափակիչում: «Սանթոսի» հետ Պելեն ընդամենը 2 անգամ է հաղթել Լիբերտադորեսի գավաթը, որից հետո գրեթե չի մասնակցել այդ մրցաշարին. քանի որ գերադասում էր թիմի հետ մեկնել Եվրոպա՝ «խոպան»:

Այո՛, «այն ժամանակ ֆուտբոլն ուրիշ էր» արտահայտությունը միշտ տեղին է: Բայց 20 տարի հետո նույն բանն ասելու են նաև այսօրվա ֆուտբոլի մասին, որտեղ բոլորից մի գլուխ բարձր են Ռոնալդուն ու Մեսին: Ու այդ ժամանակ մենք ենք եկող սերունդներին բացատրելու, թե որքան թոփ էին մեր ժամանակների աստղերը, ճիշտ այնպես, ինչպես Պելեի խաղը տեսածներն են պնդում. «Նա ֆուտբոլի արքան է»:

10 փաստ Պելեի մասին. Ճ՞իշտ է, թե՞ սխալ. VNews-ի Quiz-ը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա