Logo

Թոմ Կրուզը հաջողություն է մաղթել Անգլիայի հավաքականին ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.07.2021ՍՊՈՐՏ
Թոմ Կրուզը հաջողություն է մաղթել Անգլիայի հավաքականին ԵՎՐՈ 2020 ի եզրափակիչում - Թոմ Կրուզը հաջողություն է մաղթել Անգլիայի հավաքականին ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչում
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

11 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Անգլիա

0 - 1 Լյուկ Շոու - 2`

1 - 1 Լեոնարդո Բոնուչի - 67`

Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը հայտնել է, որ ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչից առաջ ամերիկացի դերասան Թոմ Կրուզը հաջողություն է մաղթել անգլիացիներին:

Հոլիվուդյան աստղն ուրբաթ երեկոյան FaceTime-ի միջոցով կապ է հաստատել Անգլիայի հավաքականի հետ:

«Մենք դիտեցինք նրա մասնակցությամբ ֆիլմերից մեկը: Կարծում եմ՝ նա այստեղ է՝ Մեծ Բրիտանիայում: Նա զանգահարեց մեզ ու ամենայն բարիք մաղթեց: Հրաշալի քայլ էր նրա կողմից:

Աշխարհում մարդկանց մեծ մասը սիրում է ֆուտբոլը, ուստի հրաշալի է, որ մեզ աջակցում են ոչ միայն Անգլիայում, այլև ամբողջ աշխարհում»,- Daily Mail-ը մեջբերում է Քեյնի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա