Logo

Թոմաս Տուխել․ ««Չելսիից» հեռացվելը շոկային էր ինձ համար»

17:51 / 31.03.2023ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Լոնդոնի «Չելսիից» հեռանալու հանգամանքների մասին։ Գերմանացի մասնագետն անգլիական ակումբից հեռացվել էր 2022 թվականի սեպտեմբերին։

«Դա շոկ էր։ Ժողովը նշանակված էր առավոտյան ժամը 8-ին և տևեց 3-5 րոպե։ Բոլորս կարծում էինք, որ ճիշտ ուղու վրա ենք, և ունենք ժամանակ ինչ-որ բան փոխելու համար։ Հիմա ես գտել եմ նոր մարտահրավեր և ուրախ եմ դրա համար։

Մենք լավ հարաբերություններ ունեինք «Չելսիում» գտնվող մարդկանց հետ։ Մինչև օրս շատ ընկերներ ունեմ ակումբում, և դա հնարավոր չէ փոխել»,- 49-ամյա մարզիչի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թոմաս Տուխելը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել էր 35-ամյա Յուլիան Նագելսմանին, որը 2021 թվականից էր գլխավորում ակումբը։ Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրից հետո «Բավարիան» 52 միավորով երկրորդ տեղում է և մեկ միավոր է զիջում առաջատար Դորտմունդի «Բորուսիային»։ Չեմպիոնների լիգայում Գերմանիայի չեմպիոնը փլեյ-օֆֆում հաղթահարել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգելքը և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա