Logo

ԹՈՓ 10․ ԵՎՐՈ Մ19-ի ամենաթանկարժեք ու խոստումնալից ֆուտբոլիստները

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 12.07.2019ՍՊՈՐՏ
d8c360 47e5cb41a89644269d01d93296e861f1 mv2 - ԹՈՓ 10․ ԵՎՐՈ Մ19-ի ամենաթանկարժեք ու խոստումնալից ֆուտբոլիստները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:03

-

-

Երևանում կայանալիք ԵՎՐՈ Մ19-ի մեկնարկին հաշված օրեր են մնացել: Մրցաշարին մասնակցելու են եվրոպական ամենաուժեղ երկրների ընտրանիները, որոնց կազմում տաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստները քիչ չեն: VNews-ն առանձնացրել է 10 ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների՝ ըստ Transfermarkt-ի: Նրանց խաղին պետք է ուշադիր հետևել: Գուցե ապագա աստղերն իրենց առաջին քայլերն անում են Երևանում…

10. Էդի Սալսեդո – 2 մլն եվրո (Իտալիա)

Eddie Salcedo Mora 960x669 - ԹՈՓ 10․ ԵՎՐՈ Մ19-ի ամենաթանկարժեք ու խոստումնալից ֆուտբոլիստները

Էդի Սալսեդոն իտալական ֆուտբոլի տաղանդներից է, որ իր նորամուտը «Ջենոայի» երկրորդ թիմում նշել է 15 տարեկանում: 17-ամյա ֆուտբոլիստին 2018-ի ամռանը փախցրեց «Ինտերը»: Խաղացողը միլանյան ակումբի 2-րդ թիմում խաղաց վարձավճարով, իսկ արդեն 2019-ի հունիսին «Ինտերը» 8 միլիոն եվրո վճարեց ու գնեց հարձակվողդի ամբողջական տրանսֆերը:

9. Պեդրո Նետու – 2.5 մլն եվրո (Պորտուգալիա)

Pedro Neto - ԹՈՓ 10․ ԵՎՐՈ Մ19-ի ամենաթանկարժեք ու խոստումնալից ֆուտբոլիստները

«Բրագայի» սանը Պորտուգալիայի առաջնությունում երբևէ գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: 2017-ին մի քանի րոպե անցկացնելով խաղադաշտում նա գրավեց «Նասիոնալի» դարպասը: Տպավորիչ ելույթների շնորհիվ Նետուն հայտնվեց «Լացիոյում», որի կազմում անցկացրեց ընդամենը մեկ հանդիպում՝ 2019-ի հունվարի 27-ին «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը փոխարինելով Միշել Բաստոսին:

8. Սերխիո Գոմես – 3 մլն եվրո (Իսպանիա)

1159038 imgw968 960x540 - ԹՈՓ 10․ ԵՎՐՈ Մ19-ի ամենաթանկարժեք ու խոստումնալից ֆուտբոլիստները

Մեկ այլ «Բարսելոնայի» սան: Ձախ եզրային հարձակվողը, սակայն, չմնաց հարազատ ակումբում ու 2018-ի հունվարին տեղափոխվեց արտասահման՝ Դորտմունդի «Բորուսիա»: Գոմեսը մեկուկես տարի խաղաց Մ19 թիմում, իսկ այս տարվա հուլիսից արդեն հանդես կգա «Բորուսիա Բ-ում»: Գերմանական ակումբը վերջին տարիներին նկատում է Եվրոպայի լավագույն տաղանդներին, գնում նրանց երիտասարդ տարիքում ու մի քանի տարի անց ավելի թանկ գնով վաճառում: Սերխիո Գոմեսը կարող է հերթականը լինել:

7. Աբել Ռուիս – 3 մլն եվրո (Իսպանիա)

d8c360 47e5cb41a89644269d01d93296e861f1 mv2 960x574 - ԹՈՓ 10․ ԵՎՐՈ Մ19-ի ամենաթանկարժեք ու խոստումնալից ֆուտբոլիստները

Վալենսիայում ծնված Աբել Ռուիսը 12 տարեկանում համալրել է Լա Մասիայի՝ «Բարսելոնայի» դպրոցի շարքերը: Բավական տպավորիչ խաղ ցուցադրելով՝ Ռուիսը բավական վաղ տարիքում ամրապնդվել է «Բարսելոնա Բ-ի» կազմում, իսկ արդեն 2018 թվականին իր առաջին խաղն է անցկացրել կատալոնական ակումբի հիմնական թիմում: Հարձակվողը նաև աչքի է ընկել Իսպանիայի Մ17 հավաքականում, որի կազմում 2017 թվականին, որպես թիմի ավագ, նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ռմբարկուների ցուցակում եղել է 2-րդն ու տեղ գտել մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմում: Այժմ «Բարսելոնան» երկընտրանքի մեջ է՝ գնել Սուարեսի համար փոխարինողի՞, թե՞ այդ դերը վստահել Ռուիսին: Երևանում կայանալիք մրցաշարում 19-ամյա հարձակվողն ապացուցելու շատ բան ունի:

6. Լենի Պինտոր – 5 մլն եվրո (Ֆրանսիա)

p5cnp2bspnktietd2bvk 960x640 - ԹՈՓ 10․ ԵՎՐՈ Մ19-ի ամենաթանկարժեք ու խոստումնալից ֆուտբոլիստները

Լենի Պինտորը ֆրանսիական «Բրեստի» սան է հանդիսանում: Լիգա 2-ում իր նորամուտը նշել է 2017 թվականին: Մեկ տարի անց Պինտորին նկատում են «Լիոնից» ու 5 տարվա պայմանագիր կնքում 18-ամյա հարձակվողի հետ՝ «Բրեստին» վճարելով 5 միլիոն եվրո: 2018/19 մրցաշրջանում Պինտորը «Լիոնի» առաջին թիմում նշեց իր նորամուտը՝ Ֆրանսիայի առաջնության խաղում փոխարինելով Մեմֆիս Դեպային:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա