Logo

Թոփ-10 տրանսֆերներ, որոնք կործանարար դարձան կողմերից առնվազն մեկի համար

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 16.01.2018ՍՊՈՐՏ
154813 - Թոփ-10 տրանսֆերներ, որոնք կործանարար դարձան կողմերից առնվազն մեկի համար

Մենք բազմիցս անդրադարձել ենք համաշխարհային ֆուտբոլի ամենաչստացված տրանսֆերներին, ընդգծել այդ ոլորտում բացարձակ «առաջատարներին»: Այստեղ մենք առանձնացրել ենք այն տեղափոխությունները, որոնք, ի սկզբանե, վնասակար ազդեցություն կարող էին ունենալ և՛/կա՛մ ֆուտբոլիստի, և՛/կա՛մ թիմի համար:

Կլոդ Մակելելե – «Ռեալ Մադրիդ»

Makelele - Թոփ-10 տրանսֆերներ, որոնք կործանարար դարձան կողմերից առնվազն մեկի համար

Մադրիդի «Ռեալը», դեռևս առանց Ռոնալդոների ու Բեքհեմների, հասցրել էր կառուցել անպարտելի, զարմանահրաշ թիմ՝ լեգենդար Վիսենտե Դել Բոսկեի գլխավորությամբ։ Զորեղ Ֆերնանդո Հիերոյի ու գոլ խփող մեքենա Ռաուլի միջև տեղակայված էր փոքրիկ Կլոդ Մակելելեն, ով կազմակերպում էր թիմի խաղը միջին գծում։ Մի օր, «Ռեալի» ղեկավարներն արթնացան, որ որոշեցին, որ գալակտիկոսում Մակելելեն տեղ չունի։ Ու վաճառեցին «Չելսիին»։ Հետագա տարիների ընթացքում «Ռեալը» փորձեց գտնել մեկին, ով գոնե նման էր Մակելելեին խաղաոճով, բայց մինչև Խաբի Ալոնսոյի հայտնվելը, դա չէր հաջողվում։

Նեմանյա Մատիչ – «Չելսի»

Matic - Թոփ-10 տրանսֆերներ, որոնք կործանարար դարձան կողմերից առնվազն մեկի համար

Մոտավորապես նույն կերպ է վարվել նույն «Չելսին»։ Նեմանյա Մատիչը համարվում էր «արիստոկրատների» ուղեղը, անխափան շարժիչի ամենակարևոր մասնիկը։ Սակայն «Չելսիի» համար դա ոչ մի նշանակություն չուներ, հավանաբար։ Սերբ ֆուտբոլիստը վաճառվեց։ Ընդ որում ամենամոտակա մրցակցի ճամբար՝ «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ այսօր Մատիչը անփոխարինելի է։ Իսկ «Չելսին» ափսոսանքից արմունկներն է կրծում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա