Logo

Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 31.12.2019Հայկական ֆուտբոլ
Finland 3 0 Armenia national team 9 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:40

-

-

Transfermarkt.de հեղինակավոր պորտալն օրերս որոշակիորեն թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները՝ հիմնվելով վերջին ամիսներին նրանց ունեցած ելույթների վրա:

Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող խաղացողներից շատերն առաջընթաց են գրանցել և այժմ ունեն շուկայական ավելի բարձր արժեք: Միաժամանակ բավականին զիջել են դիրքերը մեր ընտրանու ոչ վաղ անցյալի առաջատարներից 2-ը՝ Մարկոս Պիզելին ու Արաս Օզբիլիսը: Երկուսի տրանսֆերային արժեքն էլ այս պահին կազմում է 300 հազար եվրո:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Transfermarkt.de-ում հայ ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 15 ֆուտբոլիստներին:

15․ Էրիկ Վարդանյան՝ 350 հազար եվրո

Ակումբը՝ «Սոչի» (Ռուսաստան), 21 տարեկան

Տրանսֆերային արժեքն այս տարվա հունիսի համեմատությամբ փոփոխության չի ենթարկվել

2Z7A9134 960x640 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

14-12․ Պետրոս Ավետիսյան՝ 400 հազար եվրո

Ակումբը՝ «Արարատ-Արմենիա», 23 տարեկան

Տրանսֆերային արժեքն այս տարվա հունիսի համեմատությամբ փոփոխության չի ենթարկվել

2Z7A1226 960x627 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

Exclusive. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի, ամենամեծ ձեռքբերման, մարզիչ դառնալու և այլ թեմաների մասին

14-12․ Իվան Յագան՝ 400 հազար եվրո

Առանց ակումբի (վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 3-ին բելգիական «Էուպենի» կազմում), 30 տարեկան

Տրանսֆերային արժեքն այս տարվա հունիսի համեմատությամբ փոփոխության չի ենթարկվել

Armenia training vs liechteinstein 4 960x640 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

14-12․ Հովհաննես Համբարձումյան՝ 400 հազար եվրո

Ակումբը՝ «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս), 29 տարեկան

Տրանսֆերային արժեքն այս տարվա հունիսի համեմատությամբ փոփոխության չի ենթարկվել

08.09.2019 Armenia 4 2 Bosnia 7 960x640 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

11-9․ Գևորգ Ղազարյան՝ 500 հազար եվրո

Ակումբը՝ ԱԵԼ (Կիպրոս), 31 տարեկան

Տրանսֆերային արժեքն այս տարվա հունիսի համեմատությամբ փոփոխության չի ենթարկվել

Greece Armenia 110 960x645 - Թոփ-15 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները 2019-ի դեկտեմբերի դրությամբ՝ ըստ Transfermarkt-ի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա