Եվրոպական թոփ-5 առաջնություններում պայքարը պարզապես «եռում» է, հետևաբար՝ խորհուրդ ենք տալիս շարունակելու մնալ այդ մրցակցության մի մասը՝ հետևելով ծավալվող իրադարձություններին։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առաջիկա հանգստյան օրերին կայանալիք 5 խաղ, որոնք առավել ինտրիգային են:
«Հադերսֆիլդ Թաուն» – «Արսենալ»
Անգլիայի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր, փետրվարի 9, մեկնարկը՝ 19։00-ին,
Թիմերի դիրքերը մրցաշարային աղյուսակում․ «Հադերսֆիլդ Թաուն»՝ 20-րդ հորիզոնական (11 միավոր), «Արսենալ»՝ 6-րդ հորիզոնական (47 միավոր),
Կողմերը միմյանց հետ հանդիպել են ընդամենը 4 անգամ, և բոլոր դեպքերում էլ հաղթել է «Արսենալը»։