Logo

Թոփ ակումբները բանակցում են Եվրոպական Պրեմիեր լիգայի ստեղծման շուրջ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 20.10.2020ՍՊՈՐՏ
skysports liverpool manchester united 5144260 - Թոփ ակումբները բանակցում են Եվրոպական Պրեմիեր լիգայի ստեղծման շուրջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:13

-

-

Եվրոպայում մոտ ապագայում կարող է ստեղծվել նոր ֆուտբոլային մրցաշար, այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, ավելի քան 10 ակումբ Անգլիայից, Գերմանիայից, Իսպանիայից ու Ֆրանսիայից, որոնց թվում են նաև «Լիվերպուլը» ու «Մանչեսթեր Յունայթեդը», բանակցում են Եվրոպական Պրեմիեր լիգայի ստեղծման շուրջ։

Կազմակերպիչները պլանավորում են մրցաշարը կազմակերպել ՖԻՖԱ-ի հովանու ներքո 2022-ին։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն 16-18 թիմ։ Այս պահին մրցաշարի համար փնտրվում են ներդրողներ։ Նշվում է, որ մեկնարկի համար պահանջվում է 6 մլրդ դոլար։ Այս ծախսերը կարող է փակել JP Morgan բանկը։

Եվրոպական Պրեմիեր լիգայի մասնակից յուրաքանչյուր ակումբին խոստանում են վճարել 100 մլն. դոլար։ Եթե կազմակերպիչների գաղափարները կյանքի կոչվեն, մրցաշարը կդառնա ամենահարուստ ակումբային առաջնությունը աշխարհում։ Այս նախագծի շնորհանդեսը կարող է կայանալ արդեն այս ամսվա վերջին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա