Logo

Թոփ հավաքականի մարզչին ցանկանում են հեռացնել ԵՎՐՈ-2020-ից հետո

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 28.06.2021ՍՊՈՐՏ
de boer - Թոփ հավաքականի մարզչին ցանկանում են հեռացնել ԵՎՐՈ-2020-ից հետո

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հնարավոր է չմնա իր պաշտոնում:

Ինսայդեր Նիկոլո Սկիրան տեղեկացնում է, Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի շատ անդամներ հիասթափված են 51-ամյա մասնագետի կատարած աշխատանքից և պահանջում են հեռացնել նրան: Վերջին մեկ ամսում Նիդերլանդներում դժգոհ էին, որ Դե Բուրը հրաժարվել է հոլանդական 4-3-3 դասավորությունից և անցել է ավելի պաշտպանողական՝ 5-3-2 սխեմային:

ԵՎՐՈ-2020-ում հոլանդացիները հասան 1/8 եզրափակիչ, որում 0:2 հաշվով պարտվեցին Չեխիայի ընտրանուն: Խմբային փուլում Դե Բուրի թիմը հաղթել էր բոլոր երեք խաղերը:

Դե Բուրը 2020 թվականի սեպտեմբերին է գլխավորել «նարնջագույններին»: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև ԱԱ-2022-ի ավարտը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա