Logo

Թուրք լրագրող. «Զախարյանը «Գալաթասարայից» պետք է տեղափոխվեր «Չելսի»»

11:24 / 23.03.2023ՍՊՈՐՏ
null

Independent Turkish-ի լրագրող Ալփեր Բուդկան հայտնել է, որ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ապագայում կարող է դառնալ աստղ:

Լրագրողը նաև հաստատել է, որ Ստամբուլի «Գալաթասարայը» փորձել է ձեռք բերել Զախարյանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն մերժում է ստացել Ռուսաստանի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստից:

«Երեք ամիս առաջ թուրքերը նրա մասին ոչինչ չգիտեին։ Զախարյանին մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է աստղ դառնալ ապագայում։ Թուրքական լրատվամիջոցների վերլուծությունների համաձայն՝ Արսենը բավականին բազմակողմանի և տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստ է:

«Գալաթասարայը» պատրաստ էր Զախարյանի համար չորս մասով վճարել 13 միլիոն եվրո։ Առաջին մասը նախատեսում էին վճարել հունիսին։ Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը «Գալաթասարայից» կտեղափոխվեր «Չելսի»: Շատ խորամանկ ծրագիր էր»,- թուրք լրագրողի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը: 

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրած 74 խաղում դարձել է 15 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: Նախորդ ամռանը տեխնիկական խնդիրների պատճառով ձախողվել էր Արսեն Զախարյանի տեղափոխությունը Լոնդոնի «Չելսի»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա