Logo

Թուրքական նոր ակումբի տարբերանշանը շատ նման է Հայաստանի զինանշանին

22:52 / 08.07.2023Ֆուտբոլ
null

Թուրքիայի ուժեղությամբ երկրորդ դիվիզիոնում ելույթ ունեցող «Դիյարբեքիրսպորտը» վերանվանվել է «Մեսոպոտամիյասպոր»:

Բացի անունը, փոխվել է նաև ակումբի տարբերանշանը, որը գրեթե նույնությամբ կրկնում է Հայաստանի զինանշանը, հաղորդում է Haber7-ը:

Կատարվել են գունային որոշ փոփոխություններ, հանվել են բոլոր խաչերը, իսկ Արարատ լեռան վրա այլևս Նոյան տապան չկա: Լեռը, սակայն, պահպանել է հայկական կողմից դիրքը:

Ակումբի սեփականատերերը քրդեր են: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այս խորհրդանշանը կպահպանվի, սակայն այն արդեն հասցրել է բուռն քննարկման առարկա դառնալ:

Նախկինում ակումբի տարբերանշանի վրա Դիյարբեքիրի քաղաքային պատերն էին, ինչպես նաև քաղաքի խորհրդանիշ համարվող ձմերուկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա