Logo

Թուրքերենից փոխառություններն ու դրանց հայերեն համարժեքները

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 05.11.2020ՄՇԱԿՈՒՅԹ
հայյ - Թուրքերենից փոխառություններն ու դրանց հայերեն համարժեքները

Թուրքական դարավոր լծի տակ հայերի բառապաշարում՝ հատկապես առօրյա, խոսակցական, մի շարք բառեր են մուտք գործել։ Թուրքերենն իր ազդեցությունն է թողել միջին հայերենի ու գերազանցապես հայ բարբառների վրա։ Հայ բարբառներում թուրքերենից փոխառյալ (անմիջական ու միջնորդավորված) բառերի քանակը մի քանի հազարի է հասնում։

Հայոց գրական լեզուն սկզբունքորեն մերժում է թուրքական փոխառությունները, այդուհանդերձ, կոչ ենք անում սովորել և կիրառել հայերեն համարժեքները:

Ներկայացնենք ամենատարածվածները…

Փիլաքյան — աստիճան,
Խաբար — նորություն,
Զիբիլ — աղբ,
Ախմախ — հիմար, ապուշ,
Խիար — վարունգ,
Դինջ — հանգիստ,
Գյոռ — սատկել,
Բաղ — այգի,
Բախչա — տնամերձ այգի,
Թազա — նոր,
Յորղան — վերմակ,
Դոշակ — ներքնակ
Արաղ — օղի,
Հայաթ — բակ,
 Զահլա — տրամադրություն,
Ջայնամ (Ջհանդամ) — դժոխք,
Խալխ — մարդ, անձ,
Մեյմուն — կապիկ,
Քյոփագ — փորձված,
Քյոհնա — հին,
Քյոռփա — փոքր երեխա,
Զռլամա — շատ մեծ,
Բաջի — քույր,
Դոստ — մտերիմ, ընկեր,
Յեքքա — մեծ,
Մայլա — թաղամաս,
Գյոզալ — գեղեցիկ,
Սաղլամ — ողջ, ամբողջական,
Սաղ, սալամաթ — ողջ և առողջ,
Գյուլլաշ — մարտ,
Յոնջա — առվույտ,
Խալիչա — փոքր գորգ,
Քյալամ — կաղամբ,
Գյաբռլամիշ — մահանալ
Աղութ – հակինթ,
Արխ – առու,
Թոզ – փոշի,
Տոպրակ – պարկ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա