Logo

Թուրքիայում երկրպագուներն անցկացրել են հակաքրդական ակցիա ու հարվածել մրցակցի ֆուտբոլիստներին (ֆոտո, տեսանյութ)

20:25 / 06.03.2023ՍՊՈՐՏ
Բուրսասպոր-Ամեդսպոր

«Բուրսասպոր» - «Ամեդսպոր» Թուրքիայի երկրորդ դիվիզիոնի խաղի ընթացքում տանտերերի երկրպագուներն անկարգություններ են կազմակերպել՝ անցկացնելով հակաքրդական ակցիա: 

Երբ «Ամեդպսորի» ֆուտբոլիստները դուրս են եկել խաղադաշտ, «Բուրսասպորի» երկրպագուները Թուրքիայի միասնության վերաբերյալ վանկարկումներ են արել ու տարբեր իրեր նետել խաղացողների ուղղությամբ: Հյուրերի ֆուտբոլիստները մեկը վնասվածք է ստացել, հայտնում է The Sun-ը:

Ավելի ուշ թիմերի ֆուտբոլիստների միջև տեղի է ունեցել բախում, որին ստիպված միջամտել են ավտանգության աշխատակիցները:

Հիշեցնենք, որ «Ամեդպսորը» ներկայացնում է Դիարբեքիրը, որտեղ բնակվում է քրդական համայնքի մեծամասնությունը:

Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-1:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա