Logo

Հայտնի է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:34 / 28.04.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ՝ հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Մրցանակի համար պայքարում էին նաև Կարիմ Բենզեման («Ռեալ»), Խուան Ֆոյտը («Վիլյառեալ») և Բեռնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»):

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղերում «Մանչեսթեր Սիթին» 4:3 հաշվով հաղթեց «Ռեալին», «Լիվերպուլն» առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ (2:0):

Մայիսի 3-ին՝ ժամը 23:00-ին, պատասխան խաղում «Վիլյառեալն» ընդունելու է «Լիվերպուլին», մեկ օր անց՝ նույն ժամին, «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» մրցելու է «Սիթիի» հետ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա