Logo

Կուրտուան՝ «Չելսիի» հետ դիմակայության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:21 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Տիբո Կուրտուա

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է ​​Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Չելսիի» դեմ հանդիպումների մասին։

Բելգիացին խոստովանել է, որ անհամբեր սպասում է «Սթեմֆորդ Բրիջ» վերադառնալուն:

«Դա յուրահատուկ բան կլինի: Անցյալ տարի մենք պարտվեցինք կիսաեզրափակչում, հուսով եմ, որ այս տարի հաղթանակ կտոնենք դիմակայությունում:

Ինձ համար «Չելսին» յուրահատուկ թիմ է, նրանք ինձ օգնեցին դառնալ այն դարպասապահը, ինչպիսին ես կամ այսօր։

Երբ ես 18 տարեկան էի, նրանք ինձ հնարավորություն տվեցին հանդես գալ «Ատլետիկոյում», հետո խաղալ Պրեմիեր լիգայում, դառնալ Անգլիայի չեմպիոն»,- Կուրտուայի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Տիբո Կուրտուան 2011 թվականին «Չելսիից» վարձավճարով տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», որտեղից Լոնդոն վերադարձել է 2014 թվականին, իսկ 2018 թվականին 35 միլիոն եվրոյով տեղաափոխվել «Ռեալ»:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի «Չելսի» - «Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ ապրիլի 6-ին Լոնդոնում, մեկնարկը՝ 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա