Logo

Տիբո Կուրտուան հեռացել է Բելգիայի հավաքականի ճամբարից

15:26 / 26.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հեռացել է Բելգիայի հավաքականի ճամբարից, հայտնում է ազգային թիմի մամուլի ծառայությունը:

Հավաքականի բժիշկները Կուրտուայի մոտ հայտնաբերել են մկանային լարվածություն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգիայի հավաքականի մարզիչները որոշել են հանգիստ տրամադրել 30-ամյա դարպասապահին:

Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրում հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ էր ուղարկել շվեդների դարպասը: Բելգիացիները մարտի 28-ին ընկերական խաղում կհյուրընկալվեն Եվրո-2024-ի հիմնական փուլն ընդունող Գերմանիայի հավաքականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա