Logo

Տիերի Անրի. «Այդ ակումբը հավերժ կմնա իմ սրտում»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 04.05.2020ՍՊՈՐՏ
Pg 9s wallace getty - Տիերի Անրի. «Այդ ակումբը հավերժ կմնա իմ սրտում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Տիերի Անրին խոսել է «Արսենալում» ու «Բարսելոնայում» խաղալու տարիների մասին՝ ընդգծելով այդ ակումբների դերը իր կայացման հարցում։

«Արսենալում» ես անում էի այն, ինչ ուզում էի։ Ինձ համար ավելի հեշտ էր այնտեղ խաղալ, քանի որ իմ կողքինն էին Դենիս Բերգկամպը ու Նվանկվո Կանուն։ Երբեք չէի մտածում, որ կհեռանամ ակումբից, բայց դա արեցի։

«Բարսելոնայում» այլ ֆուտբոլ էր։ Ես ստիպված էի նորից սովորել։ «Արսենալում» կարող էի հայտնվել ցանկացած եզրում, բայց Ֆրանկ Ռայկարդը խնդրում էր ինձ գործել ձախից։ Այնուհետև, եկավ Պեպ Գվարդիոլան։ Նա հիանալի մարզիչ է, բայց շատ պահանջկոտ է։ Նրա հետ կարծես շախմատ խաղաս։

Ես վերջնականապես ադապտացվեցի 2009-ին։ Այդ ժամանակ մենք հաղթեցինք բոլոր հնարավոր տիտղոսները։ Հիանալի ժամանակներ էին, բայց գիտեք «Արսենալը» միշտ իմ սրտում է լինելու»,- Goal-ն է փոխանցում Անրիի խոսքերը։

Մեսի․ «Երբ նա մտավ հանդերձարան, չէի համարձակվում նայել նրա աչքերին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա