Logo

Տիգրան Ավանեսյանը 5 տարվա պայմանագիր կնքեց ռուսական գրանդի հետ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 01.06.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
tigran avanesyan - Տիգրան Ավանեսյանը 5 տարվա պայմանագիր կնքեց ռուսական գրանդի հետ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի հենակետային կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ:

Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը՝ տեղեկացնում է ռուսական ակումբի կայքը:

Ավանեսյանը ԲԿՄԱ-ի սանն է, որի ակադեմիա է ընդունվել 13 տարեկանում: 19-ամյա ֆուտբոլիստը երկու անգամ դարձել է Ռուսաստանի պատանեկան առաջնության չեմպիոն:

Ավարտված մրցաշրջանի երկրորդ կեսը Տիգրանը վարձակալությամբ անցկացրել է «Տամբովի» կազմում, որը դուրս մնաց Պրեմիեր լիգայից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա