Logo

Բարսեղյանը բոլորից արագ հասավ այդ ցուցանիշին, իսկ Մկոյանից 14 մրցաշրջան պահանջվեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:58 / 15.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Hayastan-Shotlandya

Շոտլանդիայի հավաքականի հետ Ազգերի լիգայի մրցաշարի 4-րդ տուրի մրցախաղում Հայաստանի հավաքականի երկու փորձառու ֆուտբոլիստներ՝ կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանն ու կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ազգային թիմի մարզաշապիկով 50-րդ անգամ խաղադաշտ դուրս եկան և ընդգրկվեցին Արթուր Պետրոսյանի անվան խորհրդանշական «50-ի ակումբում»:

Ինչպես արդեն կռահեցիք, այդ ակումբում ընդգրկվում են ՀՀ հավաքականի կազմում 50 խաղի սահմանագիծը հատած ֆուտբոլիստները: Իսկ ակումբը կոչվում է Արթուր Պետրոսյանի անվամբ, քանի որ «Շիրակի» և ՀՀ հավաքականի նախկին ֆուտբոլիստն առաջինն է հատել 50 խաղի սահմանագիծը: Նա այդ հոբելյանը նշել է 2001թ. մարտի 24-ին Երևանում Ուելսի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Հետաքրքիր է, որ 4 օր անց Լեհաստանում կայացած ընտրական մրցախաղում նման հոբելյան նշեց անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի ռեկորդակիր Սարգիս Հովսեփյանը:

Բնականաբար, երկու հոբելյարներից  ՀՀ հավաքականի մարզաշապիկն առաջինը կրելու պատվին է արժանացել Հրայր Մկոյանը: Վարդան Մինասյանը 2009թ. սեպտեմբերի 9-ին Երևանում Բելգիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական խաղում «Ուլիսում» հանդես եկող Մկոյանին ընդգրկել էր մեր ընտրանու մեկնարկային կազմում: Հավաքականի նորեկն իրեն լավ դրսևորեց՝ մասնակցելով ամբողջ հանդիպմանն ու իր ներդրումն ունենալով տոնած հաղթանակում (2-1): 

Այդ օրվանից մինչև 2018թ. Մկոյանը մշտապես հրավիրվում էր հավաքական, որի կազմում իր վերջին՝ 46-րդ հանդիպումն անցկացրել էր այդ տարվա հոկտեմբերի 13-ին Ջիբրալթարի ընտրանու հետ Երևանում կայացած Ազգերի լիգայի խաղում:

Shotlandia-Hayastan-1

Անցյալ տարվա օգոստոսին Խոակին Կապառոսը Հրայրին հրավիրել էր նախապատրաստվելու սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական 3 հանդիպումներին, սակայն այդպես էլ «Արարատի» ավագը խաղաժամանակ չստացավ: Նա իրական հնարավորություն ուներ մասնակցելու նոյեմբերին Երևանում Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների հետ կայանալիք ընտրական մրցաշարի ավարտական մրցախաղերին, սակայն վնասվածքի պատճառով հավաքական չհրավիրվեց:

Եվ ահա 3,5 տարվա ընդմիջումից հետո Հրայր Մկոյանը կրկին վերադարձավ ՀՀ հավաքական՝ մասնակցելով իռլանդացիների հետ Երևանում կայացած Ազգերի լիգայի մրցաշարի մեկնարկային տուրի հանդիպմանը: Նա ընդգրկվեց ՀՀ հավաքականում մինչ օրս հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ միանգամից զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Իռլանդացիների հետ մրցավեճում Մկոյանը 35 տարեկան 275 օրական էր:

Տիգրան Բարսեղյանն ազգային հավաքականում նորամուտը նշել է 2016թ. մարտի 25-ին Երևանում Բելառուսի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում (0-0): Վարուժան Սուքիասյանը հանդիպման 81-րդ րոպեին «Գանձասար-Կապանի» կիսապաշտպանին խաղադաշտ էր դուրս բերել Էդգար Մանուչարյանի փոխարեն: 

Shotlandia-Hayastan-2

Մեր ընտրանու կազմում անցկացրած 3-րդ խաղում՝ հունիսի 1-ին Տիգրան Բարսեղյանը բացեց գոլերի հաշիվը հավաքականում՝ ընկերական խաղում խոցելով սալվադորցիների դարպասը:
Պաշտոնական մրցումներում առաջին խաղը Բարսեղյանն անցկացրել է 2017թ. մարտի 26-ին Երևանում Ղազախստանի հավաքականի հետ կայացած Աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում մեր ֆուտբոլիստները 2-0 հաշվով հաղթել էին: Հանդիպման 5-րդ րոպեին Տիգրանը խաղադաշտ մտավ վնասվածք ստացած Գևորգ Ղազարյանի փոխարեն:

Այդ խաղից սկսած Տիգրան Բարսեղյանը մշտապես հրավիրվել է հավաքական և մինչ օրս տարբեր պատճառներով ընդամենը 6 հանդիպման չի մասնակցել:

Մեր ընտրանու 30-ամյա տարեգրության ընթացքում 50 խաղի իրոք դժվարին սահմանագիծը հաջողվել է հատել ընդամենը 19 ֆուտբոլիստի: Տիգրան Բարսեղյանը յուրօրինակ ռեկորդի հեղինակ դարձավ: Նա Հայաստանի հավաքականում  50 խաղի սահմանագիծը բոլորից արագ՝ 7 մրցաշրջանում հաղթահարեց:  

Shotlandia-Hayastan-3

Մինչև այդ բոլորից արագ նման ցուցանիշի էին հասել Հարություն Վարդանյանը, Ռոբերտ Արզումանյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Կամո Հովհաննիսյանը, որոնց 8 մրցաշրջան էր պահանջվել: Հավաքականում 50-րդ խաղի հոբելյանը նշելու համար բոլորից երկար ժամանակահատված՝ 16 մրցաշրջան է պահանջվել Արմեն Շահգելդյանից:

Իսկ ահա Հրայր Մկոյանից 14 մրցաշրջան պահանջվեց  50 խաղի սահմանագիծը հատելու համար: Նա նաև դարձավ նման ցուցանիշ գրանցած ամենատարեց ֆուտբոլիստը (35 տարեկան 285 օրական): Մինչ այդ 50 խաղի սահմանագիծը հատած ամենատարեց ֆուտբոլիստը Համլետ Վ. Մխիթարյանն էր (33 տարեկան 323 օրական): 

Իսկ 50-րդ խաղի հոբելյանը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է: 2014թ. նոյեմբերի 14-ին պորտուգալացիների հետ խաղի օրը նա 25 տարեկան 297 օրական էր: 

Shotlandia-Hayastan-4

Վերջին անգամ Արթուր Պետրոսյանի անվան «50-ի ակումբը» համալրվել էր 2019թ.  նոյեմբերի 18-ին: Այդ օրը Պալերմոյում Իտալիայի հավաքականի հետ կայացած ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի ավարտական խաղում Հայաստանի հավաքականի երկու փորձառու պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Կամո Հովհաննիսյանն ազգային թիմի մարզաշապիկով 50-րդ անգամ էին խաղադաշտ դուրս եկել:

VNews-ը ներկայացնում է Արթուր Պետրոսյանի անվան խորհրդանշական «50-ի ակումբի» անդամներին՝ նշելով ՀՀ հավաքականում անցկացրած խաղերի ընդհանուր քանակը, ինչպես նաև թե ֆուտբոլիստներից ով որ մրցախաղում և որ տարիքում է նշել 50-րդ խաղի հոբելյանը և քանի մրցաշրջան է պահանջվել նման արդյունքի հասնելու համար:

Ֆուտբոլիստներ

Խաղ

50-րդ խաղը

Տարիք

Մրց.

1.Սարգիս Հովսեփյան

132

28.03.2001. Լեհաստան՝ 0-4 (ԱԱ)

28 տ. 146 օր.

10

2.Հենրիխ Մխիթարյան

95

14.11.2014. Պորտուգալիա`0-1 (ԵԱ)

25 տ. 297 օր.

8

3.Ռոման Բերեզովսկի

94

17.11.2007. Պորտուգալիա`0-1 (ԵԱ)

33 տ. 104 օր.

12

4.Գևորգ Ղազարյան

75

31.08.2016. Չեխիա՝ 0-3 (Ը)                         

28 տ. 148 օր.

10

5.Ռոբերտ Արզումանյան

74

28.02.2012. Սերբիա՝ 0-2 (Ը)

26 տ. 219 օր.

8

6.Կամո Հովհաննիսյան

71

18.11.2019. Իտալիա՝ 1-9 (ԵԱ)

27 տ. 44 օր.

8

7.Արթուր Պետրոսյան

69

24.03.2001. Ուելս՝ 2-2 (ԱԱ)

29 տ. 97 օր.

10

8.Վարազդատ Հարոյան

68

18.11.2019. Իտալիա՝ 1-9 (ԵԱ)

27 տ. 86 օր.

9

9.Մարկոս Պիզելի

67

31.08.2016. Չեխիա՝  0-3 (Ը)                         

31 տ. 333 օր.

9

10.Հարություն Վարդանյան

63

06.10.2001. Նորվեգիա՝ 1-4 (ԱԱ)

30 տ. 305 օր.

8

11.Համլետ Վ. Մխիթարյան

56

13.10.2007. Սերբիա՝ 0-0 (ԵԱ)

33 տ. 323 օր.

14

12.Կառլեն Մկրտչյան

56

09.09.2018. Մակեդոնիա՝  0-2 (ԱԼ)

29 տ. 288 օր.

10

13.Արթուր Ոսկանյան

54

15.10.2008. Բոսնիա՝ 1-4 (ԱԱ)

32 տ. 63 օր.

10

14.Ռոմիկ Խաչատրյան

54

17.11.2007. Պորտուգալիա`0-1 (ԵԱ)

29 տ. 86 օր.

11

15.Էդգար Մանուչարյան

54

01.06.2016. Սալվադոր՝ 4-0 (Ը)   

29 տ. 134 օր.

13

16.Արմեն Շահգելդյան

53

07.02.2007. Անդորրա՝ 0-0 (Ը)

33 տ. 163 օր.

16

17.Արտավազդ Քարամյան

51

14.10.2009. Թուրքիա՝ 0-2 (ԱԱ)

29 տ. 334 օր.

10

18.Հրայր Մկոյան

50

14.06.2022. Շոտլանդիա՝ 1-4 (ԱԼ)

35 տ. 285 օր.

14

19.Տիգրան Բարսեղյան

50

14.06.2022. Շոտլանդիա՝ 1-4 (ԱԼ)

28 տ. 265 օր.

7

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա