Logo

Տիգրան Բարսեղյանի առաջին գոլն «Աստանայում» ֆանտաստիկ է ստացվել (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 25.01.2020Հայկական ֆուտբոլ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:39

-

-

Ղազախստանի չեմպիոն «Աստանան» ընկերական հանդիպում է անցկացրել անգլիական «Բրենտֆորդի» երկրորդ թիմի հետ։ Ղազախական ակումբը հաղթել է 4-2 հաշվով։

Երկրորդ կեսում փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի հարձակվող, «Աստանայի» նորեկ Տիգրան Բարսեղյանը։

Բարսեղյանն աչքի է ընկել գոլով ղազախական ակումբի կազմում իր առաջին խաղում։ Խաղավերջում Բարսեղյանի հարվածից հետո մրցակցի դարպասապահը գնդակը հեռացրել է դիմային գծից։ Անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հասել է Բարսեղյանին, վերջինը կրծքով կասեցրել է գնդակն ու շեշտակի հարվածով ուղարկել մրցակցի դարպասի հեռավոր անկյունը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա