Logo

Տիգրան Բարսեղյանի «Սլովանը»՝ Սլովակիայի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:55 / 18.04.2022ՍՊՈՐՏ
Տիգրան Բարսեղյան

Սլովակիայի Սուպերլիգայի փլեյ-օֆֆի 6-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանն» արտագնա խաղում 0:0 հաշիվն է գրանցել «Ռուժոմբերոկի» հետ:

«Սլովանի» կազմում 2-րդ անընդմեջ հանդիպումն է բաց թողել Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, որը որակազրկված է: «Սլովանն» այս ոչ-ոքիից հետո Սուպերլիգայի ավարտից 4 տուր առաջ ապահովել է չեմպիոնական տիտղոսը՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար:

Բրատիսլավայի թիմը վաստակել է 67 միավոր, իսկ մոտակա հետապնդող «Ռուժոմբերոկը»՝ 53:

«Սլովանը» 4-րդ տարին անընդմեջ հռչակվում է Սլովակիայի չեմպիոն:

Այսպիսով՝ Տիգրան Բարսեղյանն առաջին տիտղոսն է նվաճել «Սլովանում», որի կազմը համալրել է հունվարին:

  • «Ռուժոմբերոկ» - «Սլովան» խաղի տեսությունը 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա