Logo

Տիգրան Բարսեղյան. «Ուրախ եմ տուն վերադառնալու համար» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:02 / 15.09.2022Հայկական ֆուտբոլ
Տիգրան Բարսեղյան-Վլադիմիր Վայս

Սլովակիայի չեմպիոն Բրիատիսլավայի «Սլովանի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի հետ ներկայացրել է Երևանի «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի H խմբի 2-րդ տուրի հանդիպումից առաջ կայացած նախախաղային ասուլիսին:

«Ինձ համար նշանակություն չունի, թե որ թիմի դեմ եմ խաղալու: Ամեն ինչ կամեմ՝ օգնելու «Սլովանին» հաղթել:

Շատ լավ հարաբերություններ ունեմ «Փյունիկի» հայ ֆուտբոլիստների հետ: «Փյունիկի» դեմ խաղացել էի նաև «Վարդարի» կազմում, այն ժամանակ պարտվել էինք:

Ուրախ եմ տուն վերադառնալու համար: Ներկայիս իրավիճակն ամենավատ բանն է, որը կարող է լինել մեր երկրի և ժողովրդի համար»,- նշել է Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում «Փյունիկը» Շվեյցարիայում 1-3 հաշվով պարտվել էր «Բազելին», իսկ «Սլովանը» 0-0 հաշվով էր ավարտել Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ հանդիպումը:

«Փյունիկ» - «Սլովան» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, մեկնարկը՝ ժամը 20:45-ին:

Վլադիմիր Վայս. «Ես այնքան էլ լավ հիշողություններ չունեմ, քանի որ երկու անգամ պարտվել եմ Երևանում» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Պետք է հոգեբանորեն պինդ լինել և հաղթել» (տեսանյութ)

Արաս Օզբիլիս. «Պատրաստ եմ այս խաղին» (տեսանյութ)

«Փյունիկի» նախախաղային մարզումը «Սլովանի» դեմ հանդիպումից առաջ՝ VNews-ի ֆոտոշարքում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա