Logo

Մ20 ԵԱ. Տիգրան Ղազարյանը ցավալի պարտություն կրեց բրոնզե մեդալի համար պայքարում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:46 / 02.07.2022Ըմբշամարտ
null

Հռոմում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

65 քաշային կարգի 1/8 եզրափակիչում Տիգրան Ղազարյանը պարտվել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Նիկիտա Զուբալին (1-11), սակայն ստացել էր սփոփիչ գոտեմարտի հնարավորություն, որից օգտվելով՝ 7-5 հաշվով առավելության էր հասել լեհ Բարտոս Քշիշտոֆ Սոլտիսի նկատմամբ:

Տիգրանը բառացիորեն վերջին վայրկյաններին բաց թողեց բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունը՝ մակեդոնացի Կոնստանտին Չիրիլովին պարտվելով 5:6 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա