Logo

Տիգրան Պետրոսյանը խառնեց չեմպիոնի տիտղոսի հավակնորդների խաղաքարտերը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:29 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնությունը մոտենում է վերջնագծին: Նախավերջին՝ 10-րդ տուրը կարող էր անվանել նոր չեմպիոնին: Սակայն չեմպիոնության համար պայքարը չափից դուրս սրվեց ու հասավ իր գագաթնակետին:

Այդ ամենի պատճառը Տիգրան Պետրոսյանն էր, որը պարտության մատնելով մրցաշարի միանձնյա առաջատար Մանուել Պետրոսյանին, խառնեց չեմպիոնի տիտղոսի հավակնորդների խաղաքարտերը:

Մանուել Պետրոսյանը մրցաշարում առաջին պարտությունը կրեց, ինչը կարող է շատ թանկ նստել երիտասարդ գրոսմայստերի վրա: Ճիշտ է, Մանուելին հետապնդող շախմատիստներից ոչ մեկին չհաջողվեց միավորներով հավասարվել նրան, սակայն ընդհուպ մոտեցան առաջատարին:

Եվ այսպես, վաղը կայանալիք ավարտական տուրից առաջ Մանուել Պետրոսյանը 7 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 6,5-ական միավորով նրան հետապնդում են Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը:

Մարտիրոսյանը հաղթեց Հովհաննես Գաբուզյանին, Սարգսյանը հաշտություն կնքեց Արման Փաշիկյանի հետ:

6 միավոր ունեցող Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Մամիկոն Ղարիբյանին: Տիգրան Հարությունյանը հաղթեց Արման Միքայելյանին, Դավիթ Շահինյանի հաշվին հաղթանակ գրանցվեց Զավեն Անդրիասյանի հետ չկայացած մրցախաղում:

Ավարտական տուրում չեմպիոնության համար պայքարում վճռորոշ կլինեն Արման Միքայելյան-Մանուել Պետրոսյան, Սամվել Տեր-Սահակյան-Տիգրան Հարությունյան, Արման Փաշիկյան-Հայկ Մարտիրոսյան, Տիգրան Պետրոսյան-Շանթ Սարգսյան մրցախաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա